Ջեյմս Քոմին պատմել է Թրամփի հետ իր զրույցների մասին

03:25 • 08.06.17

ԱՄՆ Հետախուզությունների դաշնային բյուրոյի նախկին ղեկավար Ջեյմս Քոմին հավատացնում է, որ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել է իրենից հավատարմություն «անձամբ իր հանդեպ»։ Այս մասին ասվում է Քոմիի գրավոր ցուցմունքներում, որոնք հասցեագրված էին Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովին։

Քոմին հատկապես ուշադրություն է հրավիրել հունվարի 27-ին Թրամփի հետ ունեցած իր ընթրիքին, որի ժամանակ տպավորություն է ստեղծվել, թե Թրամփն ուզում է ՀԴԲ-ի հետ «հովանավորչական հարաբերություններ» հաստատել։ Քոմին նշել է, որ դա խիստ անհանգստացրել է իրեն՝ հաշվի առնելով ՀԴԲ-ի անկախ կարգավիճակը։ 


Քոմին նաև հայտնել է, որ Թրամփն ակնարկել էր, որ ՀԴԲ-ն դադարեցնի իր խորհրդական Մայքլ Ֆլինի հանդեպ հետաքննությունը՝ ակնարկելով, որ «կարելի է վերջինիս հանգիստ թողնել» ։ ՀԴԲ նախկին ղեկավարը պատմել է նաև մարտի 30-ին Թրամփի հետ վարած զրույցի մասին, որի ժամանակ նախագահն ասել էր, թե Ռուսաստանի հետ իր ենթադրյալ կապերի մասին քննությունը «խոչընդոտում է իրեն հանգիստ կառավարել երկիրը»։