Մյանմայում անհետացած ռազմական օդանավի բեկորներն ու զոհերի դիերը հայտնաբերվել են ծովում

09:11 • 08.06.17

Հունիսի 8-ին Մյանմայի օդային տարածքում անհետացած ռազմական օդանավի բեկորներն ու զոհերի դիերը հայտնաբերվել են ծովում, հայտնում է The Guardian-ը՝ ռազմական աղբյուրներին հղումով:

«Մենք ծովում հայտնաբերել ենք անհետացած օդանավի բեկորներն ու մի քանի դի»,-հայտնել է Մյանմայի բանակի հրամանատար Մին Աուն Խլաինգը:

Հիշեցնենք, որ Մյանմայի հարավային ափից դեպի Յանգոն ուղևորվող օդանավը, որում եղել է 122 մարդ՝ այդ թվում 15 երեխա, ծովի վրայով թռչելու ժամանակ անհետացել էր ռադարներից: