Մեծ Բրիտանիայի իշխող Պահպանողական կուսակցությունն առաջատար է՝ ըստ խորհրդարանական ընտրությունների նախօրեին արված 2 հարցումների

04:04 • 08.06.17

Մեծ Բրիտանիայի իշխող Պահպանողական կուսակցությունը առաջատար է՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախօրեին արված երկու հարցումների տվյալներով: 


Ըստ YouGov կազմակերպության կողմից անցկացված հետազոտության՝ պահպանողականների օգտին պատրաստ են քվեարկել հարցվածների 42 տոկոսը, իսկ նրանց հիմնական մրցակից լեյբորիստական կուսակցությանը կաջակցեն 35 տոկոսը:


Հասարակական կարծիքի հարցում է անցկացրել նաև Kantar-ը՝ համաձայն որի տվյալների՝ ի պաշտպանություն իշխող կուսակցության կքվեարկեն 43 տոկոսը, իսկ 38%-ը նախապատվություն կտա Լեյբորիստական կուսակցությանը: