Խոշոր ավտովթար Երանոս գյուղում. բախվել են Mercedes-ն ու Toyota Prado-ն. shamshyan.com

01:39 • 08.06.17

հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Երանոս գյուղում բախվել են Գավառի բնակիչ Տիգրան Գուլոյանի վարած Mercedes մակնիշի 35 FZ 518 համարանիշի և Երանոս գյուղի բնակիչ Էմանուել Խաչատրյանի վարած Toyota Prado մակնիշի 14 ՕԼ 618 համարանիշի ավտոմեքենաները:


Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդն ու նրա ուղևոր, համագյուղացի Ռուբեն Գալոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն: