ԱՄՆ իշխանությունները ձերբակալել են 33 ներգաղթյալների նախկին ԽՍՀՄ տարածքից՝ կազմակերպված հանցագործության մեղադրանքով

06:48 • 08.06.17

ԱՄՆ-ի իշխանությունները ձերբակալել են 33 ներգաղթյալների նախկին Խորհրդային Միության պետություններից՝  կազմակերպված հանցագործության մեղադրանքով: Այս մասին ասված է Նյու Յորքի դատախազության հայտարարության մեջ:


Ըստ իշխանությունների, այդ անձինք կարող են ներգրավված լինել դրամաշորթության, խարդախության, թմրանյութերի և հրազենի հետ կապված հանցագործությունների մեջ: Նրանք, ենթադրաբար, գործել են մի շարք նահանգներում, այդ թվում Նյու Յորքի, Նյու Ջերսիի, Փենսիլվանիայի, Ֆլորիդայի և Նևադայի: Մեծ մասը ձերբակալվածների այժմ գտնվում են կալանքի տակ: Նրանցից ոմանք արդեն հայտնվել են դատարանի առջև, իսկ մյուսների դատը պետք է լինի առաջիկա օրերին:


Դատախազությունն առայժմ չի ճշտել ամբաստանյալների կոնկրետ ազգությունները: Սակայն նրանք ըստ ամենայնի շփվել են վրացի և ռուս կազմակերպված հանցավոր խմբերի հետ: 27 կալանավորներ պահպանում են ամուր կապեր Վրաստանի, Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության հետ, մասնավորապես, պարբերաբար գնում են այնտեղ, շփվում են նախկին ԽՍՀՄ տարածքում գտնվող իրենց հանցակիցների հետ», - ասված է հայտարարության մեջ: