Թրամփը քննադատել է Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունները

05:39 • 08.06.17

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունները՝ զուգահեռաբար հայտնելով սակայն, որ ահաբեկչությունը հովանավորող պետություններն իրենք են դառնում այն չարիքի զոհը, որին սատարում են»։

«Մենք ցավակցում ենք և աղոթում ահաբեկչությունների անմեղ զոհերի ու իրանցի ժողովրդի համար, որը նման դժվար ժամանակներ է ապրում»,- ասվում է Թրամփի հայտարարության մեջ։ «Սակայն մենք շեշտում ենք, որ ահաբեկչությունը հովանավորող պետություննները կարող են դառնալ այն չարիքի զոհը, որին սատարում են»։

Հիշեցնենք, որ Թեհրանում Հոմեյնիի դամբարանի ու խորհրդարանի շենքի վրա ահաբեկիչների 2 խմբերի հարձակումների հետևանքով զոհվել է 13 մարդ, վիրավորվել 41-ը։