Իրադարձային
-ից
-ը
04:38 • 01.06.17Քլինթոնը բացահայտել է, թե ինչ պատճառով է պարտվել ԱՄՆ նախագահական ընտրություններում«Ես զոհը դարձա այն համատարած ենթադրության, որ հենց ես եմ հաղթելու», - ասել է Քլինթոնը, - «Դեմոկրատական կուսակցությունը սնանկության եզրին էր, երբ ես թեկնածությունս դրեցի: Մինչդեռ հանրապետականները շատ ավելի շատ ներդրումներ էին կարողանում անել տարաբնույթ քաղաքական ծրագրերում»:
04:05 • 01.06.17Փարիզյան համաձայնագիրը կշարունակի գործել անգամ առանց ԱՄՆ-ի. Յունկեր«Եթե ԱՄՆ-ը որոշի դուրս գալ փարիզյան համաձայնագրից, մենք կլինենք անդրդվելի: Համաձայնագիրը միևնույն է կշարունակի գործել»,- Յունկերի խոսքերը փոխանցել է Եվրահանձնաժողովի մամուլի քարտուղարը:
02:46 • 01.06.17Մելանյա Թրամփը զայրացել է ամուսնու՝ կտրված գլխով նկարի համար (լուսանկար)«Որպես մայր և կին, և որպես մարդ, կարծում եմ, որ այդ լուսանկարը լիովին մտահոգիչ է»,- ասել է Առաջին տիկինը, - «Հաշի առնելով ներկա աշխարհի վայրագությունները, նման նկարներ անելն ուղղակի անթույլատրելի է և ստիպում է մտածել դրանց հեղինակի հոգեկան առողջության մասին»:
02:08 • 01.06.17Ջեյմս Քոմին համաձայնել է Թրամփի հետ իր բանակցությունների մանրամասները բացահայտել Սենատի առջևՔոմին մտադիր է անձամբ մեկնաբանել այն հաղորդագրությունները, որ ԱՄՆ նախագահը խնդրել է իրեն դադարեցնել նախընտրական քարոզչությանը ռուսական միջամտության մասին հետաքննությունը։
01:39 • 01.06.17Փարիզում զոհված ոստիկանի զուգընկերը հետմահու պսակադրվել է նրա հետՖրանսիայի օրենսդրությունը թույլատրում է հետմահու ամուսնությունը: Տղամարդը կամ կինը կարող են պսակադրվել, եթե կան բավարար ապացույցներ, որ նրանք պատրաստվում էին դա անել զուգընկերոջ կենդանության օրոք:
01:20 • 01.06.17Կադիրովն առաջարկել է լրագրողներին iPhone 7 նվիրել Չեչնիայի մասին «օբյեկտիվ հոդվածների» համար«Մեր երկրում ամեն օր բաց դռների օր է։ Եկեք և գրեք ճշմարտությունը։ Սակայն լրագրողներն այնքան էլ չեն ձգտում անկողմնակալության։ Արդեն ուզում ես մրցույթ կազմակերպել ՝ «Գրեք ճշմարտությունն ու ստացեք iPhone 7»,- ասել է Կադիրովը։
00:42 • 01.06.17Ավտովթար Գյումրի քաղաքում. կա վիրավորՊարզվել է, որ թիվ 28 դպրոցի դիմաց բախվել են «Mercedes-Benz E200» մակնիշի 34 FC 911 (վարորդ՝ 1994 թ. ծնված Ա. Թ.-ը և ուղևոր՝ 1995 թ. ծնված Ա. Բ.-ը) և «Volkswagen Golf» մակնիշի 27 UU 365 (վարորդ՝ 1974 թ. ծնված Ս. Վ.-ը) պետհամարանիշերով ավտոմեքենաները:
00:19 • 01.06.17Հրդեհ Արին-Բերդի փողոցում. ամբողջությամբ այրվել է տնակԱյրվել են վագոն տնակը՝ ամբողջությամբ և կենցաղային իրեր (մոտ 10 քմ):
22:52 • 31.05.17Եթե վարչապետը սկսում է, մենք իրեն թիկունք ենք. ճարտարապետը` շենքերի, շինությունների տանիքների միասնական ոճ սահմանելու մասին (տեսանյութ)Ճարտարապետ Սաշուր Քալաշյանը ողջունում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի` շենքերի, շինությունների տանիքների և արտաքին այլ տարրերի միասնական ոճ սահմանելուն ուղղված հանձնարարականը:
20:37 • 31.05.17Քենիացի վազորդը 23 կմ տարածությամբ մրցուղին անցել է գուլպաներով (տեսանյութ)Քենիացի վազորդը Էստոնիայում մրցավազքին մասնակցելուց հետո հայտնվել է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում:
20:08 • 31.05.17Նախագահ Սերժ Սարգսյանը նախարարներ է նշանակելՀայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով նախարարներ են նշանակվել։ Ինչպես հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահի հրամանագրով Արծվիկ Մինասյանը նշանակվել է ...
19:32 • 31.05.17Առայժմ նպատակս մեկն է՝ կարողանամ քայլել. Ապրիլյան պատերազմի մասնակից«Ընդհանուր տրամադրվածությունս լավ է, Մոսկվայում 3 ամիս բուժվել եմ, այնտեղ արդյունք տվել է՝ շատ ամրացա: Հիմա էլ նույնը շարունակում եմ այստեղ, կամաց-կամաց փորձում եմ բուժվել»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Ավետիսը:20-ամյա Ավետիսը ծառայել է Թալիշում:
19:27 • 31.05.17Շվեյցարիայում կարգելվի լուսանկարել «չափազանց գեղեցիկ» գյուղըՀայտնի է, որ տեղական զբոսաշրջային վարչությունն արդեն հեռացրել է բնակավայրի լուսանկարները կայքից և սոցցանցերից: Այս արգելքից ստացված միջոցները կուղղվեն շրջակա միջավայրի պաշտպանությանը:
18:36 • 31.05.17Մեր երազած Շվեյցարիան կամ Իսրայելը ազգ-բանակով են նման երկրներ դարձել. Թևան Պողոսյան (տեսանյութ)«Ո՞վ է ասել, որ ազգ-բանակը չի նպաստելու կոռուպցիայի դեմ պայքարին: Իսկ մեր անվտանգության խնդիրը լուծվո՞ւմ է, եթե պատկերացնենք, որ Հայաստանը կոռումպացված երկիր չի: Եթե մեր դատավորները ազնիվ դատեն, վաղը կրակոցներ չե՞ն..
18:06 • 31.05.17Ավստրալիայում ձկնորսները բարկացրել են հսկայական կոկորդիլոսին և ստիպված փախուստի դիմել (տեսանյութ)Միայն այն բանի շնորհիվ, որ ձկնորսները շարժիչով նավակ են ունեցել, նրանց հաջողվել է ժամանակին խուսափել գիշատիչից:
