Իրադարձային
-ից
-ը
13:16 • 14.05.17ԱՄՆ-ում Օբամային սպանել սպառնացող տղամարդը դատապարտվել է 5 տարվա ազատազրկմանՆշվում է, որ տղամարդը սպառնացել է հաշվեհարդար տեսնել նաև Օբամայի ընտանիքի հետ, ինչպես նաև կոչ արել որսորդական հրացանով սպանել ՀԴԲ-ի գործակալներին:
12:58 • 14.05.17Ոստիկանության Երևան քաղաքի ստորաբաժանումներում ընտրախախտումների հետ առնչություն ունեցող 9 դեպք է արձանագրվել. դրանք ստուգվում ենԵրևան քաղաքի ավագանու ընտրությունների քվեարկության օրը՝ մայիսի 14-ին, ժամը 12-ի դրությամբ, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ստորաբաժանումներում արձանագրվել է ընտրախախտումների հետ առնչություն ունեցող 9 դեպք:
12:13 • 14.05.17Նախագահ Սերժ Սարգսյանը 9/18 տեղամասում ընտրեց քաղաքապետի իր թեկնածուին (տեսանյութ)Քիչ առաջ Երևանի 9/18 ընտրատեղամասում քաղաքապետի իր թեկնածուին ընտրեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Վերջինս քվեարկության էր եկել առաջին տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ: Լրագրողների հարցին՝ ի՞նչ կփոխվի Երևանում, եթե Տարոն Մարգարյանը վերընտրվի ...
11:29 • 14.05.17Խախտումների վերաբերյալ ահազանգեր չկան, ամեն ինչ ընթանում է բնականոն հունով. թիվ 2 և թիվ 5 ընտրատարածքների հանձնաժողովների նախագահներԹիվ 2՝ Նոր Նորքի տարածքային ընտրական հանձնաժողովում ժամը 11-ի դրությամբ խախտումների վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց հանձնաժողովի նախագահ Մարատ Սևոյանը:
10:59 • 14.05.17Հակառակորդը շփման գծում Դ-44 տիպի հրանոթներ, 60 ու 82 մմ ականանետեր է կիրառել. հայկական կողմը դիմել է պատասխան գործողություններիԱդրբեջանական զինուժի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների: Այս պահի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերական հանգիստ է:
10:58 • 14.05.17Ֆրանսիայի նախկին վարչապետը «սրիկաներ» է անվանել Օլանդին և Մակրոնին«Ես հնարավորինս սթափ եմ գնահատում Մակրոնին և նրա թիմը: Օլանդը սրիկա է, բայց նա սահմաններ ունի: Մակրոնը նույնպես սրիկա է, սակայն պահվածքի կանոններ չունի, ուրեմն՝ սահմանափակումներ էլ չունի», - ասել է Վալսը...
10:50 • 14.05.17Հս. Կորեայի բալիստիկ հրթիռն ընկել է Ռուսաստանի ափերից ոչ հեռու. Թրամփն արձագանքել էՀայտնի է, որ ԱՄՆ Սպիտակ տունը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ նշելով, որ բալիստիկ հրթիռն ընկել է ոչ թե Ճապոնիայի, այլ Ռուսաստանի ափերին մոտ:
10:12 • 14.05.17Պուտինը Չինաստանի ղեկավարի նստավայրում դաշնամուր է նվագել (տեսանյութ)«Բանակցությունների սրահ գնալու ճանապարհին Պուտինը Սիի նստավայրում դաշնամուր է տեսել ու նվագել»,-գրել է լրագրողը՝ մանրամասնելով, որ ՌԴ նախագահը ռուսական երգեր է նվագել:
09:47 • 14.05.17Իրանի հյուսիս-արևելքում երկրաշարժի հետևանքով 3 մարդ է մահացելԵրկրաշարժը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան, Խորասան նահանգում։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5.7 մագնիտուդ, օջախը գտնվել է 11 կմ խորության վրա։
09:17 • 14.05.17Զարուհի Փոստանջյանը քվեարկեց «հանուն ազատության» (տեսանյութ)«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար, Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանն իր քաղաքացիական պարտքը կատարեց ընտրատեղամասերի բացվելուն պես: Լրագրողների հետ զրույցում թեկնածուն ասաց, որ քվեարկել է հանուն ազատության: Նա ընտրողներին կոչ ...
08:34 • 14.05.17Արմաշ գյուղի մոտակայքում ավտովթարի հետևանքով 2 մարդ տեղում մահացել է (լուսանկարներ)Պարզվել է, որ Արմաշ գյուղի սկզբնամասում բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 34 RF 584 պետհամարանիշի, «ԳԱԶել» մակնիշի 34 ST 149 պետհամարանիշի (վարորդ՝ 1978 թ. ծնված Կ. Պ.) և «ՎԱԶ-2114» մակնիշի 35 DP 956 պետհամարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայում...
06:39 • 14.05.17Հունաստանում 4 զոհ կա ուղևորատար գնացքի բախման հետևանքովԱթենքից Սալոնիկ ուղևորվող Intercity գնացքը դուրս էր եկել գծերից Սալոնիկի մոտակայքում, կան վիրավորներ։ Գնացքում մոտ 100 ուղևոր կար:
05:41 • 14.05.17Հրդեհ Նոր Հաճնի Չարենցի փողոցում. այրվում է ավտոմեքենաՊարզվել է, որ Չարենցի փողոցի թիվ 13 շենքի մոտակայքում այրվում է Opel Astra G մակնիշի 34 CR 883 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Խ.). տուժածներ չկան:
05:03 • 14.05.17Հռոմի Պապը չի պատրաստվում Թրամփի գլխին քարոզներ կարդալ հանդիպման ժամանակՀռոմի պապը նշել է, որ ազնվորեն Թրամփին կպատմի իր մտահոգությունների մասին և ուշադիր կլսի նրա հակափաստարկները։
04:27 • 14.05.17Խոշոր վթար Ուջան գյուղի սկզբնամասում. կան վիրավորներՊարզվել է, որ Երևան-Գյումրի 37-րդ կմ-ին «Nissan teana» մակնիշի 21 XV 001 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել, մինչև փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը և ուղևորները հոսպիտալացվել են Աշտարակի Բկ:
