Իրադարձային
-ից
-ը
16:16 • 20.03.17ԱԺ-ում օրվա երկրորդ կեսին ևս քվորում չապահովվեց նիստը սկսելու համարԱզգային ժողովի հերթական քառօրյա նիստը չմեկնարկեց` քվորում չապահովելու պատճառով: Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ մարտի 20-ի նիստը չի կայանա, քանի որ լրացել է գրանցման համար անհրաժեշտ երեք լրացուցիչ ժամը, սակայն քվորում չի ապահովվել:
15:02 • 20.03.17Լուկաշենկոն պահանջել է թույլ տալ ՆԱՏՕ-ի դիտորդներին ներկա լինել ռուս-բելառուսական զորավարժություններին«Մենք ոչինչ չենք թաքցնում և չպետք է թաքցնենք: Եթե ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները ցանկանում են ներկա լինել մեր զորավարժություններին, խնդրեմ»,- ասել է Բելառուսի նախագահը՝ նշելով, որ «մենք ոչ մեկից չենք փակվում»:
14:56 • 20.03.17Մահացել է լեգենդար «Նիվա» մեքենայի ստեղծողըԻնչպես նշում է motor.ru-ն, մի քանի օր ավելի ապրելու դեպքում Պրուսովը կկարողանար նշել «Նիվա»-ի ստեղծման 40-ամյակը (ապրիլի 5):
14:52 • 20.03.17Նախագահն այցելել է «Ալեքս տեքստիլ» ընկերություն (լուսանկարներ)Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Ալեքս տեքստիլ» ընկերություն: Հանրապետության Նախագահը տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի, «Ալեքս տեքստիլ»-ի ղեկավարության և հյուրերի հետ շրջել է ընկերության արտադրամասերում ...
14:31 • 20.03.17Uber-ի նախագահ Ջեֆ Ջոնսը նեղացել է և հեռացել ընկերությունից. BBC«Մենք շնորհակալություն ենք հայտնում Ջեֆին ընկերությունում կես տարի աշխատլեու համար և նրան ամենայն բարիք մաղթում»,- ասված է Uber-ի մամուլի հաղորդագրությունում:
14:06 • 20.03.17Հրապարակվել է երջանիկ երկրների ամենամյա վարկանիշը. Հայաստանը 121-րդ տեղում է«Երջանիկ են համարվում այն երկրները, որտեղ առկա է բնակչության բարեկեցության առողջ, հավասարաչափ բաշխում, փոխադարձ վստահության վրա հիմնված հասարակություն, սոցիալական անհավասարության ցածր մակարդակ և կառավարության հանդեպ վստահություն»:
13:29 • 20.03.17ՌԴ-ում անչափահասի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարած 42-ամյա հայ տղամարդը բերման է ենթարկվելՈստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ մարտի 18-ին, ժամը 11-ին, Շահումյան գյուղում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Գեղամ Ա.-ն։
13:24 • 20.03.17Մեքսիկայում նարկոմաֆիայի գաղտնի գերեզմանափոսում մոտ 50 մարդկային գանգ է հայտնաբերվելԱղբյուրը մանրամասնում է, որ առայժմ փորվել է գերեզմանափոսի 1/3-րդ մասը միայն, ուստի՝ ենթադրվում է, որ այնտեղ ավելի մեծ թվով մարդկային մնացորդներ կհայտնաբերվեն:
12:47 • 20.03.17Վիտալի Կլիչկոն պատմել է, թե իրեն ինչ մականուն են տվել ենթականերըՔաղաքապետի խոսքով՝ այդ մականունը կարող է կապված լինել «Boss» բրենդի գովազդային արշավին իր մասնակցության հետ:
12:28 • 20.03.17Իսրայելի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ՝ Պալմիրայի շրջանում ավիահարվածների պատճառովԻսրայելի դեսպան Գարի Կորենը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ՝ սիրիական Պալմիրայի շրջանում Սիրիայի բանակի օբյեկտների ուղղությամբ իսրայելական ռազմաօդային ուժերի հարվածների առնչությամբ:
12:10 • 20.03.17Դաղստանի «Ռոսսելխոզնադզոր»-ն արգելել է Ադրբեջանից մոտ 14 տոննա լոլիկի ներկրումըԲեռի սեփականատերը ենթարկվել է վարչական պատասխանատվության: Վերահսկողություն իրականացնող գերատեսչությունն արգելել է կարանտինի տակ գտնվող ապրանքի ներկրումը Ռուսաստանի տարածք:
12:04 • 20.03.17Արթուր Աղաբեկյանն ազատվել է Արցախի փոխվարչապետի պաշտոնիցԱրցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 20-ին ստորագրել է հրամանագիր Արթուր Աղաբեկյանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնից ազատելու մասին` իր դիմումի համաձայն։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ...
11:50 • 20.03.17Գանայում 20 աշակերտ մահացել է՝ հայտնվելով փոթորկի ժամանակ տապալված ծառերի տակԱվագ դասարանների աշակերտները լողալիս են եղել զբոսաշրջիկների շրջանում հայտնի Կինտամպո ջրվեժի մոտ, երբ քամին տապալել է մոտակայքում գտնվող ծառերը, հայտնել է փրկարար ծառայության...
11:41 • 20.03.17Սոթքի ոսկու հանքավայրից 145,5 կգ ոսկու հանքանյութ են փորձել հափշտակել. տնօրենի հաղորդման հիման վրա ՀՔԾ-ն քրգործ է հարուցելՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել Սոթքի ոսկու հանքավայրից գողության փորձ կատարելու դեպքի առթիվ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ տնօրենի հաղորդման հիման վրա:
11:28 • 20.03.17Սիրիայի իշխանությունները հրաժարվել են ընդունել ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ դե Միստուրային. «ՌԻԱ Նովոստի»Դե Միստուրան դիմել է արաբական հանրապետության ղեկավարությանը՝ խնդրելով Սիրիա ժամանել մինչ ժնևյան հանդիպումների մեկնարկը, որոնց անցկացումը նախատեսված է այս շաբաթ:
