ՌԴ-ում անչափահասի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարած 42-ամյա հայ տղամարդը բերման է ենթարկվել
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ մարտի 18-ին, ժամը 11-ին, Շահումյան գյուղում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Գեղամ Ա.-ն։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, տղամարդը 2017թ. փետրվարի 8-ից ՌԴ Սախա-Յակուտիայի Հանրապետության ՆԳՆ-ի կողմից հետախուզվում է ՌԴ քր. օր.-ի 134-րդ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի հետ):
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին և Արարատի մարզի դատախազությանը:










