Վիտալի Կլիչկոն պատմել է, թե իրեն ինչ մականուն են տվել ենթակաները
Կիևի քաղաքապետարանի աշխատակիցներն իրենց ղեկավարին «boss» են անվանում: Այդ մասին պատմել է ինքը՝ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն «112 Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում:
Քաղաքապետի խոսքով՝ այդ մականունը կարող է կապված լինել «Boss» բրենդի գովազդային արշավին իր մասնակցության հետ:
«Քանի որ ես երկար ժամանակ պայմանագիր ունեի «Boss» ընկերության հետ, ոմանք շարունակում են ինձ «Boss» անվանել՝ «ղեկավար»,- հայտարարել է Կլիչկոն:










