Գանայում 20 աշակերտ մահացել է՝ հայտնվելով փոթորկի ժամանակ տապալված ծառերի տակ

11:50 • 20.03.17

Գանայում 20 աշակերտ մահացել է փոթորկի ժամանակ տապալված ծառերի տակ մնալու հետևանքով, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ավագ դասարանների աշակերտները լողալիս են եղել զբոսաշրջիկների շրջանում հայտնի Կինտամպո ջրվեժի մոտ, երբ քամին տապալել է մոտակայքում գտնվող ծառերը, հայտնել է փրկարար ծառայության աշխատակիցը լրագրողներին:

Նշվում է, որ երեխաներից 18-ը մահացել են տեղում, ևս երկուսը` հիվանդանոց տեղափոխվելուց հետո:

Տասնմեկ տուժածների թվում է նաև դպրոցի ղեկավարության ներկայացուցիչը, որն ուղեկցել է երեխաներին: