Դաղստանի «Ռոսսելխոզնադզոր»-ն արգելել է Ադրբեջանից մոտ 14 տոննա լոլիկի ներկրումը
«Յարագ-Կազմալյար» մաքսային անցակետում ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության հարցերով «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայության Դաղստանի վարչության տեսուչները թույլ չեն տվել Ադրբեջանից լոլիկների խմբաքանակի ներկրումը, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:
Ինչպես հայտնել են «Ռոսսելխոզնադզորի» մամուլի ծառայությունից, կարանտինի տակ գտնվող ապրանքի՝ 13.941 կիլոգրամ թարմ լոլիկի բուսասանիտարական վկայագրում հայտնաբերվել են չվավերացված ուղղումներ, ինչն էլ դարձել է ապրանքը երկիր չթողնելու պատճառ:
Բեռի սեփականատերը ենթարկվել է վարչական պատասխանատվության: Վերահսկողություն իրականացնող գերատեսչությունն արգելել է կարանտինի տակ գտնվող ապրանքի ներկրումը Ռուսաստանի տարածք:










