Իրադարձային
-ից
-ը
09:36 • 17.03.17Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 450 կրակոցՄարտի 16-ին և լույս 17-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 35 անգամ:
06:44 • 17.03.17Դոնալդ Թրամփը հավատում է ազատ առևտրին. ԱՄՆ ֆինանսների նախարարՖինանսների նախարարն ավելացրել է, որ պետք է անհապաղ վերանայվեն ներկայումս այդ ոլորտում գործող մի շարք համաձայնագրեր:
06:27 • 17.03.17ԱՄՆ-ն Սիրիայում ավիահարվածներ է հասցրել «Ալ-Քաիդայի» մարտնչող խմբերինՌմբակոծության հետևանքով ոչնչացվել են մի քանի իսլամիստ ծայրահեղականներ:
05:26 • 17.03.17Ֆրանսիան միացել է Մեծ Բրիտանիային՝ Airbus-ում խոշոր կոռուպցիայի բացահայտման գործովԱնցյալ տարվա օգոստոսին առանձնակի խոշոր չափերի կոռուպցիայի դեմ պայքարի բրիտանական բյուրոն Airbus Group-ին տեղեկացրել է խաբեբայության մեջ մեղադրանքով քրեական հետախուզություն սկսելու մասին` ավիացիայի ոլորտում կոռուպցիայի գործով:
04:08 • 17.03.17Բուլղարիան ետ է կանչել իր դեսպանին ԱնկարայիցԲանն այն է, որ Անկարան Թուրքիայում բնակվող 60 հազար բուլղարացիներին կոչ էր արել քվեարկել «Դոստ» կուսակցության օգտին, ինչը պաշտոնական Սոֆիան անընդունելի է համարել՝ անվանելով դա ուղիղ միջամտություն Բուլղարիայի ներքին գործերին։
03:47 • 17.03.17Սիցիլիայում 10 հոգի վնասվածք է ստացել Էթնա հրաբխի ժայթքման հետևանքովԲանն այն է, որ մի խումբ զբոսաշրջիկներ խիստ մոտ են գնացել հրաբխի խառնարանին, ինչի արդյունքում բազում այրվածքներ են ստացել: Ներկա պահին նրանց վիճակը կայուն է, բարեբախտաբար կյանքին վտանգ չի սպառնում:
03:02 • 17.03.17ԱՄՆ-ն պատրաստվում է կտրուկ կրճատել իր պետբյուջեի ծախսերն՝ այդ թվում օտար երկրներին տրամադրվող օգնությունըՊետքարտուղարության ներկայացուցիչ Մարկ Թոները հայտնել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից առաջարկված 2018 ֆինանսական տարվա բյուջեն ամենայն հավանականությամբ կկրճատի Եգիպտոսին և Հորդանանին տրվելիք օգնության ծավալը, սակայն Իսրայելին դա չի վերաբերի:
01:51 • 17.03.17Նյու Յորքում տղամարդը ձերբակալվել է կենտրոնական ավտոկայաններից մեկում պայթուցիկ սարքով ճամպրուկ թողելու համարՔաղաքի ոստիկանությունը ձերբակալել է Նյու Ջերսիի 39-ամյա բնակիչ Արսենիո Մեյսոնին, ով ենթադրաբար վերադարձել էր ավտոկայան ճամպրուկի հետևից: Նրան ֆիքսել էին տեղի տեսախցիկները:
00:39 • 17.03.17ԱՄՆ-ն պահպանում է Ղրիմի պատճառով Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները. ՊետդեպԴիվանագետը կրկին հնչեցրել է ԱՄՆ-ի դիրքորոշումն այն մասին, որ թերակղզին «Ուկրաինայի մի մասն է» հանդիսանում, իսկ 2014-ի մարտի 16-ի հանրաքվեն նա «անօրինական» է անվանել:
23:24 • 16.03.17Տխուր է, որ մեր ազգը իրար չի հասկանում. Տիգրան Արզաքանցյանը նախընտրական միջադեպերի մասին (տեսանյութ)Տիգրան Արզաքանցյանը նշեց, որ այլ կուսակցություններից և դաշինքներից իր մրցակիցներին գրեթե չի ճանաչում։«Մյուս մրցակիցներին հեռուստատեսությամբ տեսնում եմ, լսում եմ...
23:11 • 16.03.17Փրկարարները Սարավան-«Զանգեր» հատվածում ձյան արգելափակումից դուրս են բերել 118 մարդուԺամը 18:33-ից մինչև 20:56-ը փրկարարները Մ-2 ավտոճանապարի 163-168-րդ կմ-ի արգելափակումից դուրս են բերել 20 բեռնատար և 20 մարդատար ավտոմեքենա (118 ուղևոր):
22:39 • 16.03.17Բոլորն էլ խաբուկ են. գավառցիները չեն հավատում քարոզարշավին մասնակցող կուսակցությունների խոստումներին (տեսանյութ)Գավառցիները չեն հավատում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական խոստումներին: Գավառի Արծվաքար թաղամասում անցկացված հարցախույզին մասնակցած...
22:25 • 16.03.17«Շմայսն էսօրվանից Առաքել Մովսիսյան է, որ չխաբնվեն». Առաքել Մովսիսյան (տեսանյութ)ԱԺ ՀՀԿ պատգամավոր, Արմավիրի մարզից ռեյտինգային ցուցակով առաջադրված թեկնածու Առաքել Մովսիսյանը Tert.am-ի հետ զրույցում պնդեց, թե ժողովուրդն է որոշողը ում իր ձայնը կտա, չնայած Արմավիրում միայն ՀՀԿ-ից առաջադրվածների ուժեղ մրցակցությանը:
20:45 • 16.03.17Հաքերները կոտրել են McDonald's-ի Twitter-ն ու Թրամփի հասցեին քննադատական գրառում հրապարակելՀաքերները կոտրել են ամերիկյան McDonald's ցանցի պաշտոնական թվիթերյան էջը` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հասցեին քննադատական հաղորդագրություն հրապարակելով:
20:30 • 16.03.17Մերձավոր Արևելքը կարևոր է ոչ միայն ՀՀ-ի, այլև՝ ամբողջ աշխարհի համար, որովհետև այս խաչմերուկում են հատվում խոշոր խաղացողների շահերը. Վ. ՆաումկինՄերձավոր Արևելքում տիրող իրավիճակն անկանխատեսելի է: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության...
