Ֆրանսիան միացել է Մեծ Բրիտանիային՝ Airbus-ում խոշոր կոռուպցիայի բացահայտման գործով

05:26 • 17.03.17

Ֆրանսիայի դատախազությունը Airbus Group-ի հանդեպ հետախուզության գործով միացել է իր բրիտանական գործընկերներին, հայտնում է France 24-ը:


Անցյալ տարվա օգոստոսին առանձնակի խոշոր չափերի կոռուպցիայի դեմ պայքարի բրիտանական բյուրոն Airbus Group-ին տեղեկացրել է խաբեբայության մեջ մեղադրանքով քրեական հետախուզություն սկսելու մասին` ավիացիայի ոլորտում կոռուպցիայի գործով:


«Ներկա պահին արդեն համակարգված հետաքննություն է տարվում երկու երկրների ներկայացուցիչների կողմից»,- գրված է եվրոպական ավիակոնցեռնի հայտարարության մեջ: