Նյու Յորքում տղամարդը ձերբակալվել է կենտրոնական ավտոկայաններից մեկում պայթուցիկ սարքով ճամպրուկ թողելու համար
Նյու Յորքի ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, ով Մանհեթենի կենտրոնական ավտոկայաններից մեկում ինքնաշեն պայթուցիկ սարքով ճամպրուկ է թողել: Այս մասին հաղորդում է Fox News-ը՝ ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ:
Կասկածելի օբյեկտը քննվել է իրավապահ մարմինների կողմից, որոնք բացի ինքնաշեն ռումբից, սև փոշի և մի քանի մետաղական օբյեկտներ են հայտնաբերել: Դեպքի վայր են կանչել սակրավորներ, ովքեր սարքավորումն անվտանգ վայրում պայթեցրել են:
Քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է Նյու Ջերսիի 39-ամյա բնակիչ Արսենիո Մեյսոնին, ով ենթադրաբար վերադարձել էր ավտոկայան ճամպրուկի հետևից: Նրան ֆիքսել էին տեղի տեսախցիկները:
Պարզվել է, որ Մեյսոնը մինչ այս արդեն մի քանի անգամ ազատազրկված է եղել ԱՄՆ Ալյասկա, Օրեգոն և Վաշինգտոն նահանգներում հանցագործությունների կատարման համար:










