Հաքերները կոտրել են McDonald's-ի Twitter-ն ու Թրամփի հասցեին քննադատական գրառում հրապարակել

20:45 • 16.03.17

Հաքերները կոտրել են ամերիկյան McDonald's ցանցի պաշտոնական թվիթերյան էջը` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հասցեին քննադատական հաղորդագրություն հրապարակելով:

Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը` նշելով, որ ընկերությունը շուտով հեռացրել է այդ հաղորդագրությունը` տեղեկացնելով, որ իրենց էջը կոտրել են:

Քննադատական հաղորդագրությունը McDonald's-ի էջում հայտնվել է տեղի ժամանակով այսօր առավոտյան: «Դոնալդ Թրամփ: Իրականում դու նախագահի զարհուրելի նմանակում ես, և մենք կցանկանայինք, որ Բարաք Օբաման վերադառնար», - ասված է եղել հաքերների հրապարակած գրառման մեջ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ հաքերային հարձակումների էին ենթարկվել ավելի քան 20 կազմակերպությունների և ընկերությունների էջերը Twitter-ում, այդ թվում` Եվրախորհրդարանի, Amnesty International իրավապաշտպան կազմակերպության և Forbes ամսագրի: