ԱՄՆ-ն Սիրիայում ավիահարվածներ է հասցրել «Ալ-Քաիդայի» մարտնչող խմբերին
06:27 • 17.03.17
Ամերիկյան ուժերը հինգշաբթի օրը ավիահարվածներ են հասցրել «Ալ-Քաիդայի» մարտնչող խմբերին Սիրիայի Իդլիբի նահանգում:
Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությանը (CENTCOM):
Ռմբակոծության հետևանքով ոչնչացվել են մի քանի իսլամիստ ծայրահեղականներ, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
Placeholder










