Դոնալդ Թրամփը հավատում է ազատ առևտրին. ԱՄՆ ֆինանսների նախարար

06:44 • 17.03.17

ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվ Մնուչինն իր գերմանացի գործընկեր Վոլֆգանգ Շոյբլեի հետ քննարկումներից հետո հայտնել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը հավատում է ազատ առևտրի քաղաքականությանը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

«Նախագահն անվերապահորեն հավատում է ազատ առևտրին՝ համարելով, որ այն պետք է արդար լինի»,- շեշտել է Մնուչինը:

Ֆինանսների նախարարն ավելացրել է, որ պետք է անհապաղ վերանայվեն ներկայումս այդ ոլորտում գործող մի շարք համաձայնագրեր: