ԱՄՆ-ն պահպանում է Ղրիմի պատճառով Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները. Պետդեպ

00:39 • 17.03.17

ԱՄՆ-ն կպահպանի Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները, որոնք սահմանվել են Ղրիմի` ՌԴ կազմում ընդգրկվելու պատճառով: Lenta.ru-ի հաղորդմամբէ այս մասին հայտարարել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի պաշտոնակատար Մարկ Թոները:


«ԱՄՆ-ն կրկին դատապարտում է Ղրիմի օկուպացիան և կոչ է անում անհապաղ վերջ դնել դրան: Մեր պատժամիջոցները, որոնք կապված են Ղրիմի հետ, ուժի մեջ կմնան այնքան ժամանակ քանի դեռ Ռուսաստանն այն չի վերադարձնի Ուկրաինային», - ասվում է Թոների հայտարարության մեջ:


Դիվանագետը կրկին հնչեցրել է ԱՄՆ-ի դիրքորոշումն այն մասին, որ թերակղզին «Ուկրաինայի մի մասն է» հանդիսանում, իսկ 2014-ի մարտի 16-ի հանրաքվեն նա «անօրինական» է անվանել: