ԱՄՆ-ն պատրաստվում է կտրուկ կրճատել իր պետբյուջեի ծախսերն՝ այդ թվում օտար երկրներին տրամադրվող օգնությունը

03:02 • 17.03.17

ԱՄՆ-ն մտադիր է կտրուկ կրճատել իր պետական բյուջեի ծախսերն՝ այդ թվում օտար երկրներին տրամադրվող օգնությունը, հայտնում է Interfax-ը:

Պետքարտուղարության ներկայացուցիչ Մարկ Թոները հայտնել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից առաջարկված 2018 ֆինանսական տարվա բյուջեն ամենայն հավանականությամբ կկրճատի Եգիպտոսին և Հորդանանին տրվելիք օգնության ծավալը, սակայն Իսրայելին դա չի վերաբերի:

«Մեր օգնությունն Իսրայելին երաշխավորված է։ Այն մեր ամենահզոր ու նվիրված գործընկերներից է»,- հայտնել է Թոները։