Իրադարձային
-ից
-ը
09:42 • 27.01.17Աբու Դաբիի խոշոր առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել, այցելուները տարհանվել են (տեսանյութ)Առևտրի կենտրոնի տնօրինությունը նշել է, որ հրդեհի հետևանքով տարհանվել են միայն կենտրոնի տվյալ հարկում գտնվող այցելուները, մյուս բաժինները շարունակել են իրենց բնականոն աշխատանքը:
01:19 • 27.01.17Սիրիայի ընդդիմության ազգային կոալիցիան հրաժարվել է հանդիպել Սերգեյ Լավրովի հետՍիրիական ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան հրաժարվել է մասնակցել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը, որը նախատեսված էր իրականացնել հունվարի 27-ին Մոսկվայում:
01:02 • 27.01.17Մեր գործիչներն այնտեղ են, որտեղ նրանց կարիքը կա. նեղացածներ չպետք է լինեն. Սերժ Սարգսյան«Իշխանության օրենսդիր և գործադիր մարմիններում մեր թեկնածուներին առաջադրելիս հաշվի են առնվելու հայրենիքի շենացման գործում յուրաքանչյուրի ունակություններն ու ընդունակությունները և ոչ թե հավակնությունները: Նեղացածներ չպետք է լինեն: Մեր...»։
00:29 • 27.01.17«Ամեն ինչ կյանքում հնարավոր ա, բայց ես ՀՀԿ-ից դուրս չեմ գա». Սեյրան Սարոյան (տեսանյութ)ՀՀԿ խորհրդի նիստից հետո լրագրողները գեներալ Սեյրան Սարոյանից հետաքրքրվեցին, թե հնարավո՞ր է՝ ինքն էլ լքի ՀՀԿ-ն: «Չէ, ամեն ինչ կյանքում հնարավոր ա, ամեն ինչ, ես չէ, դուրս չեմ գա»,- ասաց Սարոյանը: Tert.am-ի հարցին, թե խոսակցություններ կան, որ ԵԿՄ-ից են որոշ մարդկանց հանելու, ասաց. «Խաբար չեմ»:
00:04 • 27.01.17ԻՊ-ի երիտասարդ աջակիցը դատապարտվել է գերմանացի ոստիկանին դանակով հարվածելու համարԴատավորն աղջկան մեղավոր է ճանաչել մահափորձի, ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու և ահաբեկչության աջակցության մեջ:
22:56 • 26.01.17Դոնալդ Թրամփը սպառնում է չեղարկել Մեքսիկայի նախագահի հետ հանդիպումը` սահմանին պատի կառուցման հարցի պատճառովԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր մեքսիկացի գործընկեր Էնրիկե Պենյա Նիետոն կարող է չեղարկել իր այցը Վաշինգտոն, եթե Մեքսիկան չի պատրաստվում վճարել Միացյալ Նահանգների հետ սահմանին կառուցվելիք պատի համար:
22:20 • 26.01.17Հնդկաստանում բժիշկները 2 մետրանոց որդ են հանել հիվանդի աղիքներից (լուսանկար)48-ամյա տղամարդը դիմել է բժիշկներին` բողոքելով արդեն 2 ամիս տևող ցավերից որովայնի հատվածում:
21:57 • 26.01.17Երիտասարդ աղջկա բռնաբարության փորձի մեջ մեղադրվող «Կապանի» ԲԿ վերակենդանացման բաժանմունքի բժիշկը ձերբակալվել է. ԳԴԲժշկական հաստատությունում երիտասարդ աղջկա նկատմամբ բռնաբարության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով՝ անմիջականորեն ծագած...
21:24 • 26.01.17Մոսկվայում բացվել է լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի ցուցահանդեսըՑուցադրությունը նվիրված է Հայաստանի զինված ուժերի հիմնադրման 25-ամյակին և ներառում է լուսանկարչի ավելի քան 20 աշխատանք:
21:00 • 26.01.17Մինսկի դատարանն անփոփոխ է թողել Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնելու մասին որոշումըՄինսկի քաղաքային դատարանը անփոփոխ է թողել Բելառուսի գլխավոր դատախազի տեղակալ որոշումը Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացիություն ունեցող բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնելու մասին: Բելառուսի մայրաքաղաքային...
20:14 • 26.01.17ՀՀԿ անդամները շտապում են խորհրդի նիստին (տեսանյութեր)Խորհրդի անդամ ՀՀԿ-ականներն արդեն իսկ ներկայացել են՝ մասնակցելու նիստին: Սյունիքի մարզի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ով լրագրողների հարցին, թե ճի՞շտ է, որ լքում է ՀՀԿ-ն, պատասխանեց, թե «նման բան ասողները գլուխները պատին են տալիս»: Նիստին մասնակցում է նաև Գագիկ Բեգլարյանը, ում անունը ևս...
19:25 • 26.01.17Իսպանիայի Սաբադել քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունըԻսպանիայի Կատալոնիա ինքնավար մարզի Սաբադել քաղաքը հունվարի 23-ին պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը` տեղի հայ համայնքի հայցի հիման վրա:
18:54 • 26.01.17Արատավորող տեղեկություններ չհրապարակելու դիմաց 33-ամյա կնոջից 1000 դոլար են պահանջել. մեկ անձ ձերբակալվել էԴեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվել է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի...
17:27 • 26.01.17Թյորբորն Յագլանդը և Հերմինե Նաղդալյանը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ունեցող հարցերՍտրասբուրգում ԵԽԽՎ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ԱԺ պատվիրակության ղեկավար, ԵԽԽՎ և ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին հունվարի 25-ին ընդունել է ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը:
17:13 • 26.01.17Կրասնոդարում ավտովթարից տուժած ՀՀ 9 քաղաքացիներից 2-ը վիրահատվել ենՌԴ Կրասնոդարի երկրամասում հունվարի 22-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիներից Վանուշ Ս.-ն այսօր դուրս է գրվել Պավլովոյի շրջանի կենտրոնական հիվանդանոցից։ Տուժածից 2-ը` Գևորիկ Դ.-ն և Կարեն Հ.-ն վիրահատվել են։
