Իրադարձային
-ից
-ը
12:49 • 26.01.17Շայա Լաբաֆը ձերբակալվել է Թրամփի դեմ անցկացվող ցույցի ժամանակ (տեսանյութ)30-ամյա դերասանը ձերբակալվել է Քուինս թաղամասում, որտեղ Թրամփի երդմնակալությունից հետո նա սկսել է «Նա չի բաժանի մեզ» նախագիծը:
12:32 • 26.01.17Մադլեն Օլբրայթը պատրաստ է մահմեդական դառնալ ի նշան Թրամփի վարած քաղաքականության դեմ բողոքի«Ես պատրաստ եմ իսլամ ընդունել հանուն համերաշխության: Բարով եք եկել, փախստականներ»,- նշել է Օլբրայթը՝ հավելելով, որ Ամերիկան «պետք է մնա ազատ երկիր ցանկացած հավատի և ցանկացած ծագումով...
12:12 • 26.01.17Հիլարի Քլինթոնը ցանկանում է իր հեռուստատեսային շոուն վարել. TownhallՔլինթոնը դիտարկում է ակտուալ խնդիրներին նվիրված հեռուստահաղորդման հաղորդավար դառնալու գաղափարը, և այդ կարգավիճակում պատրաստվում է իր մոտ ստուդիա հրավիրել համաշխարհային...
12:01 • 26.01.17«Կպած անում ենք». Կարեն Կարապետյանը գյուղնախարարին հանձնարարեց բանակցել արտերկրում գյուղտեխնիկա արտադրողների հետ (տեսանյութ)Նրան հանձնարարեց 15-օրյա ժամկետում կազմակերպել Ռուսաստանում և այլ երկրներում գյուղատնտեսական տեխնիկայի արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպում...
11:46 • 26.01.17Պետք է նվազեցնել պարտադիր կանխավճարի չափը. Կարեն Կարապետյանը «Մատչելի բնակարան» ծրագրի մասինՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստին հանձնարարեց ռուսական և վրացական կողմերի հետ քննարկել Ստեփանծմինդա-Լարս ավտոմոբիլային ճանապարհահատվածում եղանակային պայմաններով ...
11:37 • 26.01.17Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՌԴ քաղաքացիների համար զբոսաշրջության ծառայությունների լայն փաթեթ ապահովել (տեսանյութ)Հանձնարարում եմ՝ Զբոսաշրության պետական կոմիտեին, այլ շահագրգիռ կառույցների և մասնավոր հատվածի հետ աշխատելով ապահովել ՌԴ քաղաքացիների համար զբոսաշրջության ծառայությունների լայն փաթեթ:
11:32 • 26.01.17Մեքսիկայում հրավառ նյութերի շուկայում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 42-իՍան-Պաբլիտո շուկան Մեքսիկայում հրավառ նյութերի ամենախոշոր օրինական շուկան է, որտեղ կա ավելի քան 300 խանութ: Պայթյունը ոչնչացրել է 290 առևտրի կետ: Դեպքի պահին շուկայում եղել է մոտ 2 հազար մարդ...
10:53 • 26.01.17Մեքսիկայի նախագահը չի բացառում ԱՄՆ այցի չեղարկումը Թրամփի վերջին հրամաններից հետոՄեքսիկայի նախագահը չորեքշաբթի երեկոյան հայտարարել է նաև, որ իր երկիրը ոչինչ չի վճարելու ԱՄՆ-ի հետ սահմանին պատի կառուցման համար:
09:13 • 26.01.17Ավտովթար Ձորաղբյուրի մոտակայքում. կա մեկ տուժածՀունվարի 25-ին, ժամը 20.38-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի ամառանոցների մոտակայքում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
23:58 • 25.01.17Դոնալդ Թրամփը ստորագրել է Մեքսիկայի և ԱՄՆ-ի միջև պատ կառուցելու հրամանագիրըԻնչպես տեղեկացնում է The Independent-ը, ԱՄՆ ղեկավարը շեշտել է, որ թեև ամերիկացի հարկատուները վճարելու են կառուցման աշխատանքների նախնական արժեքը, Մեքսիկան «նրանց հետագայում կփոխհատուցի»:
23:49 • 25.01.17Forbes-ը Դիլիջանի միջազգային դպրոցը ներառել է ռուսաստանցի միլիարդատերերի ստեղծած կրթական հաստատությունների հնգյակումՆերկա պահին դպրոցում 72 տարբեր երկրներից 198 աշակերտ է սովորում: UWC Dilijan դպրոցում երկու տարի են սովորում համալսարան ընդունվելուց առաջ: 2016-ին դպրոցը իր առաջին ուսանողներն է ունեցել:
22:14 • 25.01.17Վլադիմիր Պուտինը երգել է կիթառի հնչյունների ներքո (տեսանյութ)Նշվում է, որ երիտասարդը առաջին տողերից հետո մոռացել է բառերն, իսկ Պուտինը կատարել է նրա բաց թողած տողերը` ավարտելով քառատողը մյուս ուսանողների հետ միասին:
22:04 • 25.01.17Անհիմն է մեղադրանքը, թե «Ելքը» 3 ուժերով «սահմանափակ դաշինք» է. Արտակ Զեյնալյան«Հանրապետություն» կուսակցության անդամ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը Tert.am-ի հետ զրույցում անհիմն համարեց «Ելքին» ուղղված մեղադրանքը, որ «երեքով սահմանափակ դաշինք կազմելով ընդդիմությանը չեն միավորում» ։
20:48 • 25.01.17Այսուհետ կենսաթոշակի և 6 նպաստի համար քաղաքացիները կարող են դիմել նույն՝ կենսաթոշակի կենտրոն. պաշտոնյա2017 թվականից քաղաքացիներն արդեն կարող են նպաստների և կենսաթոշակների դիմումները ներկայացնել ցանկացած տարածքային բաժին: Օրենսդրական փոփոխությունների արդյունքում...
20:26 • 25.01.17Ռուսաստանաբնակ հայ գործարարները հայտարարություն են ընդունել՝ ՀՀ կառավարության բիզնես ծրագրերին մասնակցելու վերաբերյալՌուսաստանաբնակ երեք տասնյակից ավելի հայազգի գործարարներ հայտարարություն են ընդունել՝ ՀՀ կառավարության հետ համատեղ նախաձեռնություններին և բիզնես-ծրագրերին մասնակցելու վերաբերյալ։
