Իրադարձային
-ից
-ը
16:55 • 13.01.17Թրամփը խոստացել է 90 օրվա ընթացքում զեկույց ներկայացնել ԱՄՆ ընտրություններին ՌԴ հնարավոր միջամտության վերաբերյալՀիշեցնենք, որ ԱՄՆ հետախուզական գործակալությունները մեղադրել են Ռուսաստանին հաքերության միջոցով ընտրություններին միջամտելու համար:
15:24 • 13.01.17Ավստրալիայում նախարարը հրաժարական է տվել պետության հաշվին ուղևորություններ կատարելու պատճառովՍյուզան Լին ծառայողական ուղևորություններ է իրականացրել, որոնց ընթացքում, ինչպես պարզվել է, նա զբաղվել է ոչ թե պետական գործերով, այլ Քուինսլենդ նահանգի Գոլդ-Քոստ զբոսաշրջային քաղաքում անշարժ գույքի որոնումներով:
15:18 • 13.01.17Դետրոյթում ավտոկայան է այրվում (տեսանյութ)Չհաստատված տեղեկություններով՝ հրդեհն առաջացել է պայթյունի հետևանքով և զգալի վնասվածքներ է հասցրել և՛ տերմինալին, որը մասամբ փլուզվել է, և՛ հարակից կառույցներին:
15:12 • 13.01.17Երևանյան բնակարանում դի է հայտնաբերվելՓրկարարները բացել են բնակարանի դուռը. ներսում՝ ննջասենյակի հատակին, հայտնաբերվել է Վ. Ղ.-ի (ծնված 1929 թ.) դին և մահճակալին՝ Ք. Ղ.-ը (ծնված 1932 թ.), ում տեղում շտապօգնության...
14:40 • 13.01.17ՀՀ մասնավոր ԲՈՒՀ-երը կեղծ դիպլոմներ են տրամադրել. 3 ռեկտորի մեղադրանք է առաջադրվել. ԱԱԾՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում քննվող մի քանի քրեական գործերով լայնածավալ օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների իրականացման արդյունքում բացահայտվել են հանրապետության...
13:33 • 13.01.17ՀԱՄԱՍ-ի գրոհայինները գրավիչ աղջիկների կեղծ էջերով փորձել են տեղեկություններ ստանալ իսրայելցի զինվորների հեռախոսներիցՊաղեստինյան իսլամիստական շարժման անդամներն օգտագործել են սոցիալական ցանցերից պատահական կանանց լուսանկարներ և գրավիչ աղջիկների անունից իսրայելցի զինվորներին առաջարկել բեռնել...
13:29 • 13.01.17Չնայած Բաքվի ջանքերին, Արցախի ՈՒՀԱ թիմն այսօր ելույթով հանդես կգա Սոչիի փառատոնինՉնայած Բաքվի բարձրացրած աղմուկին, Ստեփանակերտի «Աղ ու հացով» թիմը գրանցվել է և այսօր պետք է ելույթ ունենա «Ուրախների և հնարամիտների» 28-րդ КиВиН-2017 միջազգային փառատոնի առաջին փուլին՝ 33 հավաքականների թվում: Այս մասին տեղեկանում ...
12:47 • 13.01.17Փորձագետները ԴՆԹ անալիզի միջոցով նույնականացրել են Տու-154 օդանավի աղետի 70-ից ավելի զոհիԻնքնությունը պարզվածների թվում են Բժիշկ Լիզա անունով հայտնի Ելիզավետա Գլինկան, Ալեքսանդրովի անվան երաժշտական անսամբլի գեղարվեստական ղեկավար Վալերի Խալիլովը, լրագրողներ, ինքնաթիռի...
12:38 • 13.01.17Human Rights Watch-ը հրապարակել է ավելի քան 90 երկրում, այդ թվում Հայաստանում, մարդու իրավունքների վերաբերյալ 2017թ. զեկույցըԿալանքի տակ գտնվելու ընթացքում վատ վերաբերմունքը շարունակել է խնդիր մնալ, իսկ հետաքննություններն արդյունավետ չեն եղել: Կազմակերպության համաձայն՝ այլ մտահոգությունների թվում ...
11:47 • 13.01.17«Մեգին հանուն երեխաների» ֆիլմը պատմում է «Ավրորա» մրցանակի երկարաժամկետ ազդեցության մասին (տեսանյութ)«Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիր, Բուրունդիի REMA հիվանդանոցի և Խաղաղության Տան (Maison Shalom) հիմնադիր Մարգարիտ Բարանկիցեն 2016թ. ստացավ բացառիկ հնարավորություն՝ 1 միլիոն...
11:08 • 13.01.17Լրանում է Բաքվի ջարդերի 27 տարին, ինչով էր պայմանավորված օրվա ընտրությունը և փախստականների ինչ չլուծված խնդիրներ կան. Լարիսա Ալավերդյան1990թ. հունվարի 13-19-ին Ադրբեջանի ժողովրդական ճակատի (ԱԺՃ) կողմից կազմակերպվել և իշխանությունների կողմից հովանավորվել է հայերի ջարդերը Բաքվում։
10:32 • 13.01.17Չեչեն ուժայինները հատուկ գործողությունից առաջ գրոհայիններին գտել են WhatsApp-ովՉեչնիայում հունվարի 11-ին ոչնչացված ծայրահեղականներին հաջողվել է հայտնաբերել այդ թվում նաև WhatsApp-ում նրանց նամակագրության միջոցով: Մեսենջերում գրոհայիններն իրենց խումբն են ունեցել:
10:16 • 13.01.17Չինաստանում սկսվել է ամանորյա ռեկորդային ուղևորափոխադրումների «Չունյուն» սեզոնը2017 թվականին սեզոնը կտևի 40 օր՝ հունվարի 13-ից փետրվարի 21-ը: «Չունյունը» համարվում է աշխարհում ամենախոշոր միգրացիոն երևույթը:
10:07 • 13.01.17Բուշ քույրերը նամակ են գրել Օբամայի դուստրերին«Այժմ պետք է դառնաք նախկին նախագահների դուստրերի ակումբի անդամ՝ դիրք, որին դուք ամենևին էլ չէիք ձգտում»,- Time-ը մեջբերում է Բուշ քույրերի նամակից մի հատված:
09:18 • 13.01.17Հրվ. Կորեայի դատախազությունը 22 ժամ հարցաքննել է Samsung Electronics-ի փոխնախագահինՉժեյոնը հարցաքննության ժամանակ ասել է, որ Պակ Կըն Հեն ստիպել է իր ընկերությանը գումարներ տալ այն ընկերություններին, որոնք կապված են նախագահի մոտ ընկերուհու՝ Չոյ Սուն Սիլի հետ։
