Իրադարձային
-ից
-ը
09:25 • 05.02.16Թուրքիայի վարչապետը մեկնաբանել է ՌԴ ՊՆ հայտարարությունը, թե Թուրքիան պատրաստվում է ներխուժել ՍիրիաԴավութօղլուն ասել է, որ «Թուրքիան իրավունք ունի ցանկացած քայլ ձեռնարկելու՝ իր անվտանգությունն ապահովելու համար», հավելելով, որ Մոսկվան նման գործողություններով փորձում է շեղել ուշադրությունը...
09:00 • 05.02.16Դավութօղլուի ավտոշարասյան ճանապարհին պայթյուն է տեղի ունեցելԹուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի ավտոշարասյան ճանապարհին՝ Մարդին նահանգում, պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես տեղեկացնում է թուրքական Sabah թերթի կայքը, միջադեպի հետևանքով մի մարդ թեթև վիրավորում է ստացել:
02:41 • 05.02.16Եվրոպայում Զիկա վիրուսով հիվանդանալու առաջին դեպքն է գրանցվել հղի կնոջ մոտԻսպանիայում Զիկա վիրուսով հիվանդանալու դեպք է գրանցվել հղի կնոջ մոտ, որը առաջին դեպքն է Եվրոպայում:
00:09 • 05.02.16Իրանի Զինուժի գեներալ է զոհվել Սիրիայում` ԻՊ-ի հետ բախման հետևանքովԻրանի Զինուժի հրամանատարությունը հաստատել է Իրանի իսլամական հեղափոխության պահակների կորպուսի բրիգադի գեներալ Մոհսեն Քաջարիանի մահվան մասին լուրը:
22:52 • 04.02.16ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմելու վերջնական հստակեցում չկա. կլինի հաջորդ շաբաթ. Էդուարդ ՇարմազանովՀՅԴ հետ համագործակցելու, կոալիցիա կազմելու հարցում դեռևս հստակեցում չկա: Այս մասին Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստից հետո հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
21:22 • 04.02.16Արագածոտնի մարզում արգելափակման մեջ է մնացել մոտ 100 ավտոմեքենաՓետրվարի 4-ին, ժամը 19.46-ին Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղի մոտակայքում մերկասառույցի պատճառով ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների...
18:34 • 04.02.16«Amnesty International» իրավապաշտպան կազմակերպությունը քննադատել է Ֆրանսիայի «անհամաչափ» արտակարգ դրությունըԶեկույցը հրապարակվել է այն բանից հետո, երբ նախօրեին կառավարությունը օրինագիծ է ներկայացրել, խնդրելով թույլ տալ ևս երեք ամսով երկարացնել անվտանգության հատուկ միջոցները, որոնց գործողության ժամկետն ավարտվում էր փետրվարի 26-ին :
18:24 • 04.02.16Սպանված կուրսանտի գործով ամբաստանյալների փաստաբանները դժգոհություն հայտնեցին քննչական փորձարարության նկատմամբ (տեսանյութ)Փոքրին դադարից հետո դահլիճ բերվեց համակարգիչ, որի օգնությամբ դատավարության բոլոր կողմերը հնարավորություն ունեցան հետևել փորձարարական քննությանը։
18:17 • 04.02.16Իտալիայի արտգործնախարարը կանչել է Եգիպտոսի դեսպանին՝ Կահիրեում իտալացու մահվանից հետոԻնչպես գրում է ANSA-ն, հունվարի 25-ին մահացած Ջուլիո Ռեգենիի մարմինը հայտնաբերվել է փետրվարի 4-ին:
17:42 • 04.02.16Ստորագրվել է ՀՀ և Մակաոյի միջև մուտքի արտոնագրի պահանջը փոխադարձաբար վերացնելու մասին պայմանագիրՀանդիպմանը դեսպան Սարգսյանը և կառավարման և արդարադատության քարտուղար Սոնիա Հոյ Ֆան Չանը քննարկել են զբոսաշրջության բնագավառում համագործակցության հաստատմանը...
17:34 • 04.02.16Հարավային Կորեայի զբոսաշրջիկներին անվճար սմարթֆոններ կբաժանվենՆշվում է, որ զբոսաշրջիկները կստանան տեղադրված SIM քարտով սմարթֆոնի հնգօրյա օգտագործման իրավունք: Հատուկ փաթեթում կներառվի նաև 1 գիգաբայթ ինտերնետ։
17:19 • 04.02.16Ազատազրկված ադրբեջանցի իրավապաշտպանը եվրոպացի փաստաբանների մրցանակին է արժանացելԻնթիգամ Ալիևը ձերբակալվել էր 2014 թվականի օգոստոսի 8-ին՝ հարկերից խուսափելու ու խարդախության մեղադրանքներով։ 2015 թվականի ապրիլին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը նրան 7.5 տարվա...
17:05 • 04.02.16Կրեմլը չի հայտնի Սիրիայում զոհված ռազմական խորհրդատուի անունը«Պաշտպանության նախարարությունն իր նկատառումներն ունի դրա վերաբերյալ, այդ պատճառով, մենք, բնականաբար, նրա անունը հայտնել չենք կարող»,- ասել է Պեսկովը։
16:54 • 04.02.16«Թռիչքի սպառնալիքի» պատճառով Մադրիդում արտակարգ վայրէջք է կատարել Էր Ռիադ թռչող ինքնաթիռըԻնքնաթիռը Մադրիդից պետք է թռչեր Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադ։
16:35 • 04.02.16Սիրիայի վերաբերյալ բանակցություններն անիմաստ են, քանի դեռ Ռուսաստանն ավիահարվածներ է հասցնում. Էրդողան«Ռուսաստանը շարունակում է մարդկանց սպանել Սիրիայում: Կարելի՞ է խոսել խաղաղ հավաքի մասին: Կարո՞ղ է խոսք գնալ խաղաղ բանակցությունների մասին»,- ասել է Էրդողանը։
