Իտալիայի արտգործնախարարը կանչել է Եգիպտոսի դեսպանին՝ Կահիրեում իտալացու մահվանից հետո

18:17 • 04.02.16

Իտալիայի ԱԳՆ-ն կանչել է Եգիպտոսի դեսպանին նրան Կահիրեում իտալացի ուսանողի մահվան առնչությամբ իր անհանգստությունը հայտնելու համար, գրում է gazeta.ru-ն:
 

Ինչպես գրում է ANSA-ն, հունվարի 25-ին մահացած Ջուլիո Ռեգենիի մարմինը հայտնաբերվել է փետրվարի 4-ին:
 

Իտալիան կոչ է արել Եգիպտոսի իշխանություններին մանրամասն հետաքննել 28-ամյա իտալացու մահվան պատճառները:

 

 

 

 

 

Իտալիայի արտգործնախարարը կանչել է Եգիպտոսի դեսպանին՝ Կահիրեում իտալացու մահվանից հետո