Արագածոտնի մարզում արգելափակման մեջ է մնացել մոտ 100 ավտոմեքենա
21:22 • 04.02.16
Փետրվարի 4-ին, ժամը 19.46-ին Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղի մոտակայքում մերկասառույցի պատճառով ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը.տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 20.16-ի դրությամբ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 100 ավտոմեքենա:
Placeholder










