Դավութօղլուի ավտոշարասյան ճանապարհին պայթյուն է տեղի ունեցել

09:00 • 05.02.16

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի ավտոշարասյան ճանապարհին՝ Մարդին նահանգում, պայթյուն է տեղի ունեցել:

 

Ինչպես տեղեկացնում է թուրքական Sabah թերթի կայքը, միջադեպի հետևանքով մի մարդ թեթև վիրավորում է ստացել:

 

Ոստիկանությունը քննում է միջադեպը, Մարդինում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները:

 

Նշվում է, որ պայթյունը որոտացել է տեղի հրապարակներից մեկում, որտեղով պետք է անցներ վարչապետ Դավութօղլուն:

Դավութօղլուի ավտոշարասյան ճանապարհին պայթյուն է տեղի ունեցել