Ազատազրկված ադրբեջանցի իրավապաշտպանը եվրոպացի փաստաբանների մրցանակին է արժանացել

17:19 • 04.02.16

Ադրբեջանում ազատազրկված հայտնի փաստաբան, իրավապաշտպան Ինթիգամ Ալիևն արժանացել է Եվրոպական փաստաբանական միության Մարդու իրավունքների մրցանակին։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է նրա որդին՝ Նեջմին Քամիլը։

 

Ինչպես տեղեկացնում է contact.az-ը, մրցանակը Քամիլին հանձնվել է այսօր՝ Վիեննայում կազմակերպության 124-րդ նիստի ընթացքում։

 

Ինթիգամ Ալիևը ձերբակալվել էր 2014 թվականի օգոստոսի 8-ին՝ հարկերից խուսափելու ու խարդախության մեղադրանքներով։ 2015 թվականի ապրիլին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը նրան 7.5 տարվա ազատազրկան է դատապարտել։

 

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն Ինթիգամ Ալիևին «խղճի բանտարկյալ» է համարում։

Ազատազրկված ադրբեջանցի իրավապաշտպանը եվրոպացի փաստաբանների մրցանակին է արժանացել