«Amnesty International» իրավապաշտպան կազմակերպությունը քննադատել է Ֆրանսիայի «անհամաչափ» արտակարգ դրությունը
Հինգշաբթի օրը հրապարակված քննադատական զեկույցում Amnest International իրավապաշտպան միջազգային կազմակերպությունը խիստ քննադատության է արժանացրել Ֆրանսիայի «անհամաչափ» արտակարգ դրությունը, որը հայտարարվել է նոյեմբերի 13-ի Փարիզի ահաբեկչությունների հետևանքով, գրում է France 24-ը:
Զեկույցը հրապարակվել է այն բանից հետո, երբ նախօրեին կառավարությունը օրինագիծ է ներկայացրել, խնդրելով թույլ տալ ևս երեք ամսով երկարացնել անվտանգության հատուկ միջոցները, որոնց գործողության ժամկետն ավարտվում էր փետրվարի 26-ին :
Արտակարգ դրության ժամանակ ոստիկանության լիազորությունները զգալիորեն ընդլայնվում և նրանց թույլ է տրվում հատուկ գործողություններ և ձերբակալություններ իրականացնել առանց դատավորի նախնական համաձայնության:
Amnesty International-ը նշում է, որ մոտ երեք ամիս առաջ արտակարգ դրություն հայտարարելուց ի վեր իշխանություններն իրականացրել են 3210 խուզարկություններ, ավելի քան 400 մարդու ենթարկել են տնային կալանքի և փակել են պաշտամունքի 12 վայր:
Կազմակերպություն հայտնել է, որ արտակարգ դրության վիճակն իրականացվում է «խտրականության» եղանակով, քանի որ մի շարք մարդիկ ենթարկվել են տնային կալանքի «անբավարար» պատճառներով:










