Հարավային Կորեայի զբոսաշրջիկներին անվճար սմարթֆոններ կբաժանվեն
Հարավային Կորեայի զբոսաշրջիկներին, որոնք երկիր կժամանեն Սեուլի միջազգային «Ինչհոն» օդանավակայանով, անվճար սմարթֆոններ կբաժանվեն, հաղորդում է korrespondent.net-ը։
Հաղորդվում է, որ այդ ակցիայի նախաձեռնողը SK Telekom տեղի օպերատորն է, ինչպես նաև զբոսաշրջության ազգային կազմակերպությունը։
Նշվում է, որ զբոսաշրջիկները կստանան տեղադրված SIM քարտով սմարթֆոնի հնգօրյա օգտագործման իրավունք: Հատուկ փաթեթում կներառվի նաև 1 գիգաբայթ ինտերնետ։
Միևնույն ժամանակ, հայտնի է, որ տրվող սմարթֆոնների քանակը սահմանափակ է լինելու: Շաբաթը միայն 250 մարդ կկարողանա օգտվել այդ առաջարկից, այսինքն՝ տարեկան 12 հազար մարդ։
Ակցիայի կազմակերպիչները հաղորդում են, որ սարքը ստանալու համար հարկավոր կլինի սկզբում գրանցվել զբոսաշրջության ազգային կազմակերպության կայքում: Այժմ հստակեցվում է, թե երբ է սկսվելու նոր ակցիան։










