Իրանի Զինուժի գեներալ է զոհվել Սիրիայում` ԻՊ-ի հետ բախման հետևանքով
Իրանի Զինուժի հրամանատարությունը հաստատել է Իրանի իսլամական հեղափոխության պահակների կորպուսի բրիգադի գեներալ Մոհսեն Քաջարիանի մահվան մասին լուրը:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, վկայակոչելով իրանական ՖԱՐՍ գործակալությունը, գեներալը զոհվել է Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման հետ բախման ժամանակ:
Բրիգադի գեներալը Սիրիայում էր գտնվում` որպես սիրիական բանակի ռազմական խորհրդական` ահաբեկչական կազմավորումների դեմ պայքարի համար:
ՖԱՐՍ գործակալությունը հաղորդել է նաև ևս 6 իրանցիների մահվան մասին, ովքեր Սիրիայում կամավոր հիմունքներով պայքարում էին ԻՊ-ի դեմ:










