«Թռիչքի սպառնալիքի» պատճառով Մադրիդում արտակարգ վայրէջք է կատարել Էր Ռիադ թռչող ինքնաթիռը

16:54 • 04.02.16

«Թռիչքի սպառնալիքի» պատճառով մադրիդյան օդանավակայանում վայրէջք է կատարել այդտեղից թռած Saudi Arabian Airlines ավիաընկերության ինքնաթիռը։

 

Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, ինքնաթիռի ուղևորները տարհանվել են և ուղարկվել հանգստի սենյակ։


Ինքնաթիռը Մադրիդից պետք է թռչեր Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադ։

 

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

 

«Թռիչքի սպառնալիքի» պատճառով Մադրիդում արտակարգ վայրէջք է կատարել Էր Ռիադ թռչող ինքնաթիռը