Իրադարձային
-ից
-ը
10:53 • 22.01.16Brent նավթի գինը գերազանցել է բարելի համար 31 դոլար ցուցանիշըԵրևանի ժամանակով 10:30-ի դրությամբ Brent նավթի փետրվարյան ֆյուչերսների գինը հասել է բարելի համար 31,06 դոլարի:
10:51 • 22.01.16Ազատագրվել է Սիրիայի հայաբնակ Ղնեմիե գյուղըՂնեմիեն հայաբնակ գյուղ է եղել։ Այնտեղ է գտնվում տեղի բնակչության կողմից 1875 թվականին կառուցված Սուրբ Գևորգ եկեղեցին, սակայն տեղացի ծերերը պատմում են, որ 1875 թվականին եկեղեցին պարզապես վերանորոգվել է, իսկ մինչ այդ արդեն 300 տարվա պատմություն է ունեցել։
10:40 • 22.01.16Առանց վիզայի ԱՄՆ մուտքի թույլտվության ծրագրում փոփոխություն է տեղի ունեցելԱյսօրվանից ԱՄՆ-ը սկսել է իրագործել առանց վիզայի ԱՄՆ մուտքի թույլտվության ծրագրի փոփոխության կիրառումը՝ համաձայն 2015 թ. ԱՄՆ մուտքի թույլտվության ծրագրի բարեփոխման և ահաբեկիչ ճանապարհորդների կանխման օրենքի:
10:31 • 22.01.16Հրվ. Կորեան մտադիր է հասնել Հս. Կորեայի դեմ «ողջ պատմության ընթացքում ամենախիստ պատժամիջոցների ընդունմանը»Երկու երկրների հարաբերությունները սրվել են հունվարի 6-ից հետո, երբ Հյուսիսային Կորեան հայտարարեց ջրածնային ռումբի փորձարկումների մասին:
10:27 • 22.01.16Տաջիկստանում 2015 թվականի ընթացքում ոստիկաններն ավելի քան 13.000 մարդու մորուք են սափրել«Մեկ տարվա ընթացքում կարգի են բերվել 12.818 քաղաքացիների մորուքներ, որոնք չափազանց երկար էին կամ տձև»,- նշել է ներքին գործերի շրջանային վարչության ղեկավար Բահրոմ Շարիֆզոդը:
10:22 • 22.01.16Բայդենը կոչ է արել շարունակել Անկարայի և Բաղդադի երկխոսությունը«Փոխնախագահը կոչ է արել շարունակել երկխոսությունն Իրաքի ու Թուրքիայի միջև՝ վերացնելու համար Իրաքի հյուսիսում թուրքական զորքեր տեղակայելու մասին մտահոգությունները»,-ասված է փաստաթղթում։
09:36 • 22.01.16Ամերիկացիները նախապատրաստվում են «տասնամյակի ձնաբքին». Վաշինգտոնում 2 օր չի աշխատի հասարակական տրանսպորտըԱՄՆ-ի արևելյան ափերին է մոտենում սաստիկ ձնաբուք, Վաշինգտոնում 2 օր չի աշխատի հասարակական տրանսպորտը, հանգստյան օրերին կփակվի մետրոն, կհետաձգվեն հազարավոր ավիաչվերթներ։
09:19 • 22.01.16Թուրքիայում ոստիկանական մեքենա է պայթեցվել. կա 10 վիրավորԵնթադրաբար Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների՝ ճանապարհին տեղադրած ռումբը պայթել է ոստիկանական ծառայողական մեքենայի անցնելու պահին։
08:59 • 22.01.16Օբաման 80 մլն դոլար կհատկացնի Միչիգանում ջրի խնդրի լուծման համար«Մենք պատրաստվում ենք հաջորդ շաբաթվա վերջին Միչիգանին փոխանցել 80 մլն դոլարի չափով ֆինանսավորում: Մեր երեխաները չպետք է անհանգստանան, թե ինչ են խմում ամերիկյան քաղաքներում»,- ասել է նախագահը:
08:46 • 22.01.16Ալաբամայում 2013-ից ի վեր առաջին մահապատիժն է իրականացվելԳործակալության տվյալներով` ներարկման միջոցով մահապատժի է ենթարկվել 43-ամյա Քրիստոֆեր Յուջին Բրուքսը, ով մեղավոր է ճանաչվել երիտասարդ կնոջ բռնաբարության և սպանության համար։
00:23 • 22.01.16Սոմալիում պայթյուն է որոտացել, զինված անձը հարձակվել է ռեստորանի վրա. կա 3 զոհՍոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում հարձակում է իրականացվել ռեստորանի վրա, որի հետևանքով առնվազն 3 մարդ է մահացել:
00:17 • 22.01.16Արիզոնա նահանգում F-16 կործանիչ է ընկելԿործանիչը գրանցված է եղել ԱՄՆ ռազմաօդային ուժերի «Լյուկ» ավիաբազայում, որը գտնվում է Բագդադից 160 կմ հեռավորությամբ:
21:03 • 21.01.16Սոցցանցերում գովազդվում է խոզի գրիպի դեմ դեղամիջոց, որի ներդիր թերթիկում այդ մասին ոչինչ չի նշվում«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում վերջին օրերին լայնորեն գովազդվում է «Ինֆլյուցիդ» դեղամիջոցը՝ որպես՝ «ապացուցված ազդեցություն H1N1 վիրուսի (խոզի գրիպ) վրա , մինչդեռ դրա երաշխավորված տարբերակի կից ներդիր...
18:09 • 21.01.16Հայ-իրանական որոշ ծրագրերի իրականացումն ավելի իրատեսական է դարձել. Իրանում ՀՀ դեսպանի հարցազրույցը ISNA գործակալությանըԻրանի հետ կան ծրագրեր, որոնց քննարկման գործընթացը չափազանց երկար պատմություն ունի, սակայն կարծում եմ, որ վերջին շրջանի քաղաքական իրողությունները դրանց իրականացումը...
18:00 • 21.01.16Դպրոցներում և մանկապարտեզներում արձակուրդները կերկարաձգվեն ևս մեկ շաբաթով«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարականը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի....
