Ալաբամայում 2013-ից ի վեր առաջին մահապատիժն է իրականացվել
ԱՄՆ Ալաբամա նահանգում 2013-ից ի վեր առաջին անգամ մահապատիժ է իրականացվել։ Այդ մասին հայտնում է The Associated Press գործակալությունը:
Գործակալության տվյալներով` ներարկման միջոցով մահապատժի է ենթարկվել 43-ամյա Քրիստոֆեր Յուջին Բրուքսը, ով մեղավոր է ճանաչվել երիտասարդ կնոջ բռնաբարության և սպանության համար, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:










