Սոմալիում պայթյուն է որոտացել, զինված անձը հարձակվել է ռեստորանի վրա. կա 3 զոհ
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում հարձակում է իրականացվել ռեստորանի վրա, որի հետևանքով առնվազն 3 մարդ է մահացել:
Այս տվյալները հաղորդում Associated Press-ը` մեջբերելով տեղի ոստիկանության տվյալները: Ինչպես հաղորդվում է` ռեստորանի ազատման աշխատանքները շարունակվում են: Հարձակվողների և ոստիկանների միջև հրաձգություն է սկսվել:
Ոստիկանապետի խոսքով` հարձակվողները կարող են պատանդ վերցրած լինել ռեստորանի այցելուներից: Այնտեղ գտնվող մարդկանց թիվը հայտնի չէ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ռեստորանի մոտ ականապատ մեքենայի պայթյուն է տեղի ունեցել, որից հետո զինված անձը ներխուժել է ռեստորան:
Ներկա պահին ահաբեկչական խմբավորումներից ոչ մեկը պատասխանատվություն չի ստանձնել կատարվածի համար:










