Տաջիկստանում 2015 թվականի ընթացքում ոստիկաններն ավելի քան 13.000 մարդու մորուք են սափրել

10:27 • 22.01.16

Տաջիկստանի ոստիկանության աշխատակիցները 2015 թվականին Խաթլոնի շրջանում պարտադրաբար սափրել են մոտ 13.000 տղամարդու մորուքը, գրում է Корреспондент-ը:

 

«Մեկ տարվա ընթացքում կարգի են բերվել 12.818 քաղաքացիների մորուքներ, որոնք չափազանց երկար էին կամ տձև»,- նշել է ներքին գործերի շրջանային վարչության ղեկավար Բահրոմ Շարիֆզոդը:
 

Նրա խոսքով՝ 1.173 կին և աղջիկներ հրաժարվել են հիջաբ կրելուց։ Շրջանի տարածքում փակվել են 162 առևտրային կետեր, որոնք զբաղվում են հիջաբի վաճառքով:

 

Տաջիկստանի ոստիկանությունը փորձում է ստիպել բնակիչներին հրաժարվել մորուք և հիջաբ կրելուց` «տաջիկների համար խորթ մշակույթի» դեմ պայքարի արշավի շրջանակում։


 

Տաջիկստանում 2015 թվականի ընթացքում ոստիկաններն ավելի քան 13.000 մարդու մորուք են սափրել