Բայդենը կոչ է արել շարունակել Անկարայի և Բաղդադի երկխոսությունը

10:22 • 22.01.16

ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենն Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադիի հետ բանակցությունների ընթացքում հատարարել է, որ անհրաժեշտ է շարունակել Բաղդադի ու Անկարայի միջև երկխոսությունը՝ Իրաքի տարածքում թուրքական զորքերի տեղակայման հարցով. ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, այդ մասին հաղորդագրություն է տարածել Սպիտակ տունը։

 

«Փոխնախագահը կոչ է արել շարունակել երկխոսությունն Իրաքի ու Թուրքիայի միջև՝ վերացնելու համար Իրաքի հյուսիսում թուրքական զորքեր տեղակայելու մասին մտահոգությունները»,-ասված է փաստաթղթում։

 

Բայդենը նաև ընդծել է, որ ԱՄՆ-ն հարգում է Իրաքի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

 

Ավելի ուշ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա։

 

Ստամբուլի օդանավակայանում նրան դիմավորել են Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասը, Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոս Չարլզ Հանթերը, Ստամբուլի փոխնահանգապետ Յաքուբ Վաթանը, արտգործնախարարության պաշտոնյաներ։

Բայդենը կոչ է արել շարունակել Անկարայի և Բաղդադի երկխոսությունը