Թուրքիայում ոստիկանական մեքենա է պայթեցվել. կա 10 վիրավոր

09:19 • 22.01.16

Թուրքիայի Մարդին նահանգի Նուսայբին շրջանում ոստիկանական մեքենա է պաթեցվել։ Ռումբի պայթեցման հետևանքով վիրավորվել է 10 մարդ, այդ թվում՝ 9 ոստիկան։

 

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Աքշամ» պարբերականը, միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան Դիջլե շրջանում։


Ենթադրաբար Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների՝ ճանապարհին տեղադրած ռումբը պայթել է ոստիկանական ծառայողական մեքենայի անցնելու պահին։

 

Դեպքի վայր մեկնած շտապօգնության աշխատակիցները վիրավորներին տեղափոխել են տարբեր հիվանդանոցներ։


Պայթյունից հետո դեպքի վայր են ուղարկվել զրահապատ մեքենաներով հատուկջոկատայիններ և ահաբեկչության դեմ պայքարի բաժնի ոստիկաններ։

 

Ճանապարհի երթևեկությունը դադարեցվել է՝ անվտանգության նկատառումներով։

Թուրքիայում ոստիկանական մեքենա է պայթեցվել. կա 10 վիրավոր