Հրվ. Կորեան մտադիր է հասնել Հս. Կորեայի դեմ «ողջ պատմության ընթացքում ամենախիստ պատժամիջոցների ընդունմանը»
Հարավային Կորեայի նախագահ Պակ Կըն Հեն ընդունել է երկրի արտգործնախարարության զեկույցը, որտեղ նշված է ԿԺԴՀ-ի դեմ «ողջ պատմության ընթացքում ամենախիստ պատժամիջոցները» սահմանելու մտադրության մասին, հաղորդում է gazeta.ru-ն:
Զեկույցում, որը նշում է 2016 թվականի երկրի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, ասված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԿԺԴՀ միջուկային փորձարկումների առնչությամբ «ողջ պատմության ընթացքում ամենախիստ պատժամիջոցները ենթադրող բանաձևն առաջ տանելու» մտադրության մասին:
Երկու երկրների հարաբերությունները սրվել են հունվարի 6-ից հետո, երբ Հյուսիսային Կորեան հայտարարեց ջրածնային ռումբի փորձարկումների մասին:










