Արիզոնա նահանգում F-16 կործանիչ է ընկել

00:17 • 22.01.16

ԱՄՆ Արիզոնա նահանգի Բագղադ քաղաքում  այսօր F-16  կործանիչ է վթարվել: Այս մասին հայտնում է INTERFAX.RU-ն` վկայակոչելով USA Today ամերիկյան պարբերականը:


Տուժածների մասին դեռևս ոչինչ չի հաղորդվում:


Կործանիչը գրանցված է եղել ԱՄՆ ռազմաօդային ուժերի «Լյուկ» ավիաբազայում, որը գտնվում է Բագդադից 160 կմ հեռավորությամբ:  Օդանավի կործանման պատճառները անհայտ են:
 

 

 

Արիզոնա նահանգում F-16 կործանիչ է ընկել