Օբաման 80 մլն դոլար կհատկացնի Միչիգանում ջրի խնդրի լուծման համար

08:59 • 22.01.16

ԱՄՆ-ի վարչակազմը դաշնային բյուջեից 80 մլն դոլար կհատկացնի Միչիգան նահանգի տարածքում գտնվող Ֆլինթ քաղաքում խմելու ջրի հետ կապված իրավիճակի լուծման համար: Քաղաքի ջրատարում հայտնաբերվել է մեծ քանակությամբ կապար: Որոշման մասին հայտնել է երկրի նախագահ Բարաք Օբաման, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

 

«Մենք պատրաստվում ենք հաջորդ շաբաթվա վերջին Միչիգանին փոխանցել 80 մլն դոլարի չափով ֆինանսավորում: Մեր երեխաները չպետք է անհանգստանան, թե ինչ են խմում ամերիկյան քաղաքներում»,- ասել է նախագահը:

 

Ավելի վաղ նախագահն «անհասկանալի և անթույլատրելի» էր անվանել իրավիճակը, երբ մարդիկ չեն իմացել, որ խնդիր է տեղի ունեցել ջրամատակարարման հետ, և ընտանիքները չեն տեղեկացվել այդ մասին:

 

Օբաման 80 մլն դոլար կհատկացնի Միչիգանում ջրի խնդրի լուծման համար