Իրադարձային
-ից
-ը
14:33 • 14.11.15Փարիզում ահաբեկչական գործողությունների արդյունքում ՀՀ քաղաքացիների կամ հայերի տուժած լինելու մասին տեղեկություններ դեռևս չկան.ՀՀ ԱԳՆՓարիզում իրականացված ահաբեկչական գործողությունների արդյունքում ՀՀ քաղաքացիների կամ հայերի տուժած լինելու մասին տեղեկություններ դեռևս չկան: Այս մասին հաղորդում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:
14:25 • 14.11.15Քանի դեռ շարունակում եք ռմբակոծել, խաղաղություն չեք տեսնելու. ԻՊ-ը Փարիզի ահաբեկչությունից հետո տեսաուղերձ է հղել«Քանի դեռ դուք շարունակում եք ռմբակոծել, խաղաղություն չեք տեսնելու։ Դուք վախենալու եք անգամ խանութ մտնելիս»,-ասված է ուղերձում։
13:35 • 14.11.15Փարիզի դատախազությունը հաղորդում է ահաբեկչությունների հետևանքով 128 մարդու մահվան մասինԼրատվամիջոցները հայտնում են առնվազն 150 մարդու մահվան մասին։
13:24 • 14.11.15Լավրովն ու Քերին կհանդիպեն Սիրիայի հարցով բազմակողմ բանակցություններից առաջԱյդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
13:21 • 14.11.15Փարիզի ողբերգությունից հետո շտկումներ կմտցվեն Սիրիայի հարցով բանակցությունների օրակարգում. ՌԴ ԱԳՆԱվելի վաղ հաղորդվել էր, որ Ավստրիան ուժեղացրել է անվտանգության միջոցառումները Վիեննայում Սիրիայի հարցով բանակցությունների ժամանակ։
12:59 • 14.11.15Քաղաքացիական անձանց սպանողները վախկոտներ են. Սերժ Թանկյանը գրառում է արել ընդդեմ ահաբեկչության«Փարիզի մեր երկրպագուներն ամենալավն են աշխարհում, ուստի ես չեմ կարող չմտածել բոլոր նրանց մասին, ովքեր գնացել էին Eagles of Death Metal-ի շոուին»,- գրել է երաժիշտը։
12:50 • 14.11.15Փարիզյան համերգասրահի հանդիսատեսն ահաբեկչության ժամանակ կարծել է, թե կրակոցները ներկայացման մաս են«Ես «Բատակլան» էի եկել իմ ընկերների հետ։ Մենք դահլիճում էինք, երբ լսեցինք կրակոցների ձայներ։ Սկզբում կարծեցինք, թե դա ներկայացման մաս է։ Հետո գլուխներս շրջեցինք և տեսանք, որ զինված անձինք են կանգնած, տեսանք դիեր...
12:39 • 14.11.15Բջջայինը փրկել է իմ կյանքը. Փարիզի ահաբեկչության ականատես (տեսանյութ)Քաղաքացու խոսքով` ինքը մինչ այժմ ողջ է միայն իր սմարթֆոնի շնորհիվ: Տղամարդը վստահեցնում է, որ ռումբերից մեկից մի կտոր դիպել է իր հեռախոսին, որը եղել է բաճկոնի գրպանում։
12:29 • 14.11.15Ահաբեկչությունից հետո ԱՄՆ-ի ու Գերմանիայի ԱԳ նախարարները մեկնել են Ֆրանսիայի արտգործնախարարի մոտՓարիզի ոստիկանությունը մահացած 8 ահաբեկիչների մասին տվյալներ է հաղորդում։ Նրանցից 7-ը մահապարտի գոտի են ունեցել, հայտնում է քննությանը մոտ կանգած աղբյուրը։
12:29 • 14.11.15Նախնական տվյալներով փարիզյան ահաբեկչությունների զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ՀՀ ՏԿԱԻՆԿապ է հաստատվել Ֆրանսիայում ՀՀ փոխդեսպան Վահե Վահրամյանի հետ, ով տեղեկացրեց, որ ահաբեկչության զոհերի և տուժածների ինքնությունը պարզվում է:
12:13 • 14.11.15Փարիզի բնակիչներն ահաբեկչությունից հետո սնունդ և գիշերակաց են առաջարկել նրանց, ովքեր չեն կարողացել տուն գնալՄարդիկ հրապարակել են հայտարարություններ` առաջարկելով իրենց տանն ընդունել մարդկանց: Բնակիչներն առաջարկել են նաև սնունդ, տաք ըմպելիքներ, բջջային հեռախոսները վերալիցքավորելու հնարավորություն:
12:09 • 14.11.15Այս դժվարին պահին Հայաստանը եղբայր Ֆրանսիայի կողքին է. Ս. Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Օլանդին«Խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, մեծարգո պարոն Նախագահ, Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին և զոհվածների հարազատներին՝ մաղթելով համբերություն, ուժ ու կորով»,- ասված է ուղերձում։
11:56 • 14.11.15Հակառակորդը գիշերը ականանետներից ու նռնականետներից հայ դիրքապահների ուղղությամբ կրակ է արձակելՊաշտպանության բանակի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
10:50 • 14.11.15Facebook-ը նոր հատուկ գործառույթ է ավելացրել Փարիզի ահաբեկչությունների կապակցությամբFacebook սոցկայքն իր կայքում ավելացրել է նոր հատուկ էջ, որը թույլ է տալիս Փարիզում գտնվող օգտատերերին հայտնել այն մասին, որ իրենք անվտանգ վայրում են և չեն տուժել ահաբեկչությունների ընթացքում:
10:26 • 14.11.15Վատիկանը դատապարտել է Փարիզի ահաբեկչությունները և «արդյունավետ պատասխանի» կոչ արել«Դա հարձակում է ամբողջ մարդկության խաղաղության վրա, որը պահանջում է վճռական, արդյունավետ պատասխան մեզանից բոլորից»,- ասվում է փաստաթղթում:
