Իրադարձային
-ից
-ը
11:33 • 25.04.15Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանում անվտանգությունն ուժեղացվել է՝ ԻՊ-ի սպառնալիքի պատճառովՆշվում է, որ հատուկ միջոցները կպահպանվեն առաջիկա հանգստյան օրերի ընթացքում։ Գործի են դրվել ոստիկանության և անվտանգության ծառայության բոլոր աշխատակիցները, օդանավակայանի առավել կարևոր գոտիներում գործում է հատուկ ռեժիմ։
11:30 • 25.04.15Ղազախստանում «լռության օր» էՆախագահի պաշտոնի համար մրցում է երեք թեկնածու՝ երկրի գործող նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, ազգային կոմունիստական կուսակցության անդամ Թուրգուն Սիզդիկովը և Արհմիությունների ֆեդերացիայի նախագահ Աբելգազի Կուսաինովը:
11:24 • 25.04.15«Կնքահայրը» նշում է հոբելյանը. այսօր Ալ Պաչինոյի 75-ամյակն է (լուսանկարներ)Առաջին մեծ դերը կինոյում եղել է թմրամոլ Բոբիի դերը Ջերի Շացբերգի «Խուճապ Նիդլ Պարկում» ֆիլմում։ Դրանից հետո նրան նկատել է ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան։
11:20 • 25.04.15Ապրիլ 24-ին Միլանի Դուոմոյում Հայ առաքելական Սուրբ եկեղեցին էկումենիկ արարողություն էր կազմակերպելԱրարողությանը ներկա էր և նախագահում էր Եվրոպայի ամենամեծ կաթոլիկ թեմի՝ Լոմբարդիայի արքեպիսկոպոս, Կարդինալ Անջելո Սկոլան:
11:17 • 25.04.15Իսրայելցի զինվորականները կրակել և սպանել են 16-ամյա պաղեստինցուԻրավապահ մարմինների հայտարարության մեջ ասվում է, որ զինվորականները նկատել են դանակով զինված դեռահաս տղայի, ով սկսել է մոտենալ անցակետին:
10:44 • 25.04.15ԱՄՆ-ում մանկապիղծը դպրոցական ավտոբուս է առևանգել` փորձելով տանել երեխաներինՖրեդրիքսոնին գրեթե հաջողվել է մի երեխայի առևանգել, սակայն երեխայի հայրը զգոնություն է ցուցաբերել և կանխել հանցագործությունը:
10:36 • 25.04.15Մադուրոն իր վրա մանգո նետած կնոջը տուն է նվիրելԱյդ նույն օրը Մադուրոն տեղի ունեցածի մասին պատմել է հեռուստատեսությամբ, ինչպես նաև ցուցադրել այն միրգը, որի վրա գրված է եղել. «Եթե կարող ես, զանգիր ինձ»: Դրա վրա կինը գրել է նաև իր հեռախոսահամարը:
10:19 • 25.04.15Լոս Անջելեսում Հայոց ցեղասպանության հիշատակի հրապարակ է հայտնվելՀրապարակի անվանակոչությունը Լոս Անջելեսում անցկացվող Հայոց ցեղասպանության 100-ամյակի հիշատակի միջոցառումների մասն է կազմում:
09:59 • 25.04.15ԱՄՆ-ում տասնյակ հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել` Օբամայից պահանջելով ճանաչել Ցեղասպանությունը (լուսանկարներ, տեսանյութ)Նրանք ծածանել են Հայաստանի ու այն պետությունների դրոշները, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանության փաստը:
09:40 • 25.04.15«Իսլամական պետության» զինյալները նոր առաջնորդ ունեն. ԶԼՄ-ներՆախկին առաջնորդը ծանր վիրավորվել էր օրեր առաջ ամերիկյան օդուժի հասցրած օդային հարվածների հետևանքով։ Նա մահացել է սիրիական Ռաքքա քաղաքում, ուր նրան տեղափոխել էին վիրավորվելուց հետո և որը համարվում է ԻՊ-ի «մայրաքաղաքը»:
09:36 • 25.04.15ԵՏՄ-ն և Հայաստանն ավելի թանկ են Պուտինի համար, քան Թուրքիան. ռուս փորձագետները՝ Պուտինի հայաստանյան այցի մասինՔարնեգիի մոսկովյան կենտրոնի քաղաքագետ Ալեքսեյ Մալաշենկոն խոստովանել է, որ մինչ վերջին պահը չի...
23:46 • 24.04.15Թուրքիայի միջոցառումը բավական խամրած տեսք ուներ. Հովհաննես ԹոքմաջյանՀայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ...
22:38 • 24.04.15Հանրապետության հրապարակից մեկնարկեց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ջահերով երթը (լուսանկարներ, տեսանյութ)Երթին մասնակցում են բազմահազար երիտասարդներ, տարբեր կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, ուսանողական միությունների ներկայացուցիչներ:
20:50 • 24.04.15DEMYC-ը Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև է ընդունելՓաստաթղթում, մասնավորապես, կոչ է արվում Թուրքիային առերեսվել պատմության հետ և վերջապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
20:12 • 24.04.15Նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Նախագահ Օլանդի հետՍերժ Սարգսյանը ողջունել է Նախագահ Օլանդին և նշել, որ իր համար մեծ պատիվ է կրկին հյուրընկալել Ֆրանսիայի Նախագահին Հայաստանում, որտեղ նա...
