«Կնքահայրը» նշում է հոբելյանը. այսօր Ալ Պաչինոյի 75-ամյակն է (լուսանկարներ)
«Կնքահայրը» նշում է հոբելյանը. այսօր լրանում է հանրահայտ դերասան Ալ Պաչինոյի 75-ամյակը։
Ալ Պաչինոն՝ Ալֆրեդո Ջեյմսը, ծնվել է 1940թ. ապրիլի 25-ին Նյու Յորքում, ծագումով իտալացի Սալվատորե և Ռոզա Պաչինոների ընտանիքում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
Առաջին մեծ դերը կինոյում եղել է թմրամոլ Բոբիի դերը Ջերի Շացբերգի «Խուճապ Նիդլ Պարկում» ֆիլմում։ Դրանից հետո նրան նկատել է ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան։ Նա հրավիրել է դերասանին «Կնքահայրը» ֆիլմում Մայքլ Կոռլեոնի դերը կատարելու, որի համար էլ Ալ Պաչինոն առաջին անգամ ներկայացվել է «Օսկար» մրցանակի։
Յոթ անգամ այդ հեղինակավոր մրցանակին ներկայացվելուց հետո նա «Օսկար» է ստացել Մարտին Բրեստի «Կնոջ բույրը» ֆիլմի համար՝ որպես լավագույն դերասան։
Ալ Պաչինոն արժանացել է 4 «Ոսկե գլոբուս», Բրիտանական կինոյի ակադեմիայի, 2-ական «Էմմի» և «Թոնի» ու շատ այլ մրցանակների։





























