Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ
Չինաստանի Նինբո քաղաքում շարունակվում է ծանրամարտի մեծահասակների աշխարհի առաջնությունը։
Այսօր Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ։ Տղամարդկանց 95 կգ քաշային կարգում պայքարի մեջ կմտնի Դավիթ Հովհաննիսյանը։
Հայ ծանրորդը հանդես կգա B խմբում, իսկ նրա ելույթը կմեկնարկի Երևանի ժամանակով 12:00-ին։
Հիշեցնենք, որ Նինբոյում ընթացող աշխարհի առաջնությունն առաջին վարկանիշային մրցաշարն է Լոս Անջելես-2028-ի Օլիմպիական խաղերի համար։










