Ղազախստանում «լռության օր» է
Ղազախստանում «լռության օր» է նախագահական ընտրություններից առաջ, գրում է gazeta.ru-ն:
Ապրիլի 26-ին անցկացվելիք նախագահական ընտրությունների նախօրեին արգելված է ցանկացած տեսակի նախընտրական քարոզչություն:
Ղազախստանում նախագահական արտահերթ ընտրություններ են նշանակվել այն պատճառով, որ 2016-ին անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ:
Նախագահի պաշտոնի համար մրցում է երեք թեկնածու՝ երկրի գործող նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, ազգային կոմունիստական կուսակցության անդամ Թուրգուն Սիզդիկովը և Արհմիությունների ֆեդերացիայի նախագահ Աբելգազի Կուսաինովը:










