ԱՄՆ-ում տասնյակ հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել` Օբամայից պահանջելով ճանաչել Ցեղասպանությունը (լուսանկարներ, տեսանյութ)
ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում տասնյակ հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել` պահանջելով նախագահ Օբամայից 1915թ. տեղի ունեցած սոսկալի դեպքերը ճանաչել որպես ցեղասպանություն:
Ինչպես նշում է ktla.com-ը, փողոց դուրս եկած մարդանց թիվը հասել է մոտ 100.000-ի: Նրանք ծածանել են Հայաստանի ու այն պետությունների դրոշները, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանության փաստը:
«Մենք ցանկանում ենք, որպեսզի Օբաման ճանաչի, որպեսզի ամոթ զգա»,- մեջբերում է ria.ru-ն ակցիայի մասնակիցներից մեկի խոսքերը:
Աղբյուրը հիշեցնում է, որ անգամ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Օբաման խուսափեց «ցեղասպանություն» եզրույթի օգտագործումից ու տեղի ունեցածն անվանեց «20-րդ դարի առաջին զանգվածային սպանություն»:
Տեսանյութերը դիտել՝ այստեղ։










