Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանում անվտանգությունն ուժեղացվել է՝ ԻՊ-ի սպառնալիքի պատճառով
Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանում ուրբաթ օրվանից անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից հնարավոր սպառնալիքի պատճառով, գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով KTLA ալիքին։
Նշվում է, որ հատուկ միջոցները կպահպանվեն առաջիկա հանգստյան օրերի ընթացքում։ Գործի են դրվել ոստիկանության և անվտանգության ծառայության բոլոր աշխատակիցները, օդանավակայանի առավել կարևոր գոտիներում գործում է հատուկ ռեժիմ։
Իշխանությունները դեռևս չեն բացահայտում մանրամասներ հնարավոր սպառնալիքի մասին։ Ըստ տեղեկությունների՝ օդանավակայանի աշխատակիցները խոսում են վերահսկողության համակարգի աշխատանքի կարգի փոփոխության մասին։










