Մադուրոն իր վրա մանգո նետած կնոջը տուն է նվիրել

10:36 • 25.04.15

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն բնակարան է նվիրել այն կնոջը, ով մանգո միրգ էր նետել իր վրա:

 

Ինչպես նշում է lenta.ru-ն, միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 22-ին: Մարլենի Օլիվո անունով կինը մանգոն նետել է նախագահի վրա, երբ վերջինս նստած է եղել ավտոբուսի ղեկին` տրանսպորտային նոր ցանցի բացման արարողության շրջանակում:

 

Ավտոբուսի պատուհանը բաց է եղել ու մանգոն դիպել է ուղիղ նախագահի գլխին: Այդ նույն օրը Մադուրոն տեղի ունեցածի մասին պատմել է հեռուստատեսությամբ, ինչպես նաև ցուցադրել այն միրգը, որի վրա գրված է եղել. «Եթե կարող ես, զանգիր ինձ»: Դրա վրա կինը գրել է նաև իր հեռախոսահամարը:

 

Նախագահը պատմել է, որ իր օգնականներն արդեն կապվել են Օլիվոյի հետ, ով կացարանի հետ կապված խնդիր ունի։ Նա նաև հայտնել է, որ կինը կառավարության հայտարարած նախաձեռնության շրջանակում նոր բնակարան է ստացել: